Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հրաժեշտ կրտսեր դպրոցին

14:34, հինգշաբթի, 22 մայիսի, 2014 թ.

«Մոր պես սուրբ ես, հող իմ հայրենի»:

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցավ 4-րդ դասարանցիների հրաժեշտի հանդեսը: Միջոցառման թեման էր մայր, հայրենիք, ուսուցիչ և հրաժեշտ կրտսեր դպրոցին:

Միջոցառման սկզբում Ա. Ավետիսյանի «մայրիկ» երգի հնչյունների ներքո էկրանին 4-րդ դասարանի աշակերտների լուսանկարներն էին, իրենց մայրիկների հետ, իսկ վերջում, իբրև երկրորդ մայր, դասարանն` առաջին ուսուցչի հետ: Երեխաները հուշանվերներ բաժանեցին իրենց ծնողներին, մեծարեցին մայրերին` համարելով նրանց «Երկիրը պահող, ոսողի դեմ վահան»: Այնուհետև բեմ բարձրացան հայկական դրոշով և փառաբանեցին ու գովերգեցին հող հայրենին, հատվածներ ներկայացրին մեր պատմության արյունոտ էջերից: Այնուհետև երգեցին, պարեցին հայկական պարեր, նվագեցին քանոն կիթառ: Միջոցառման 2-րդ հատվածում աշակերտները ներկայացրին նաև ռուսական մշակույթը, երգեցին ռուսական երգեր, պարեցին ռուսական պարեր: Աշակերտներն առանց կաշկանդվելու ռուսերեն լեզվով երախտիքի խոսքեր հղեցին ծնողներին և ուսուցիչներին, կատակեցին, ներկայացրին իրենց դասարանը, գովերգեցին աղջիկներին և երգ նվիրեցին ուսուցիչներին:

Վերջում փոքրիկ Սիրանուշն իր նազանի պարով հավատացրեց, որ գալիքը հուսալի է և պայծառ: Այնուհետև աշակերտները հավասարեցնելով երկու սրբությունները մայր և հայրենիք, ապացուցեցին, որ գալիս է ազնիվ, կորովի և հարազատ նոր սերունդ, որն անպայման կիրականացնի պապերի դարավոր երազանքը, հպարտ են իրենց արմատներեվ, պատմական ձեռքբերումներով և վստահ գնում են դեպի հավերժություն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5636 | 0 | 0
Facebook