Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Վերածնունդ»

14:41, երեքշաբթի, 13 մայիսի, 2014 թ.

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կայացավ «Վերածնունդ» խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր Գյումրի քաղաքին և նրա վերածննդին: Միջոցառումը ներկայացվում էր երկու տեսանկյունից.մի կողմում հին Գյումրին էր, մյուսում` վերակառուցված Գյումրին և այն իր մեջ ամփոփում էր Գյումրվա կոլորիտը, նիստ ու կացը, ավանդույթները: Միջոցառման սկիզբն ազդարարվեց զուռնա դհոլով և Գյումրվա անկրկնելի բնավորությունը ներկայացնող ֆայտոնի մուտքով, ապա դահլիճ հրավիրեցին հյուրերին, որտեղ էլ ներկայացրին քաղաքի պատմությունը մինչև օրս` անցուդարձ կատարելով Գյումրվա հիշարժան ժամանակահատվածներին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3307 | 0 | 0
Facebook