Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Արագած" ֆուտբոլային ակումբ

20:48, շաբաթ, 03 օգոստոսի, 2013 թ.
    
    
Համայնքային և միջհամայնքային բազմապիսի խաղ–մրցույթները, մշակութային մի շարք միջոցառումներն, զբաղմունքի և կրթական մակարդակ ապահովող մի շարք խմբակները գյուղում ապրող երեխաների առօրյան լցնում են հետաքրքրությամբ։ Արագածոտնի մարզի Արագած գյուղի երեխաները ևս գտել են միջոց՝սիրելի սպորտաձևի ուսուցումը գյուղում մատչելի դարձնելով։Ֆուտբոլային այս ակումբը գործում է մեկ տասնյակից ավելի տարիներ, ունեցել է գրեթե չորս սերունդ, հասել հաջողությունների։Թիմի նախկին և ներկայիս մարզիչներ Ֆուրման Ավդալյանի և Նարեկ Ազատյանի շնորհիվ թիմն արձանագրել է բավականին մեծ աճ նաև իր չորրորդ սերնդի խաղաշրջանում։Նոր սերունդը 15-16 տարիքային խումբն է, որն այս տարի ավարտում է իր խաղաշրջանը և զիջում իր տեղը 12-13 տարիքային խմբին։Գրեթե երեք տարվա ընթացքում 15-16 տարեկան երիտասարդները մասնակցել են թիմային 32 խաղի և բարձր արդյունքներ գրանցել։Հունիս ամսին Արագած գյուղում տեղի ունեցած միջգյուղական մրցույթում թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը։Համայնքային և միջգյուղական մրցումներն ունեն շարունակական բնույթ, և, ինչպես փաստում են թիմի ֆուտբոլիստները, դա մեծապես ապահովում է փորձի փոխանակում, նորանոր հաղթանակների ակնկալիքներ։Շաբաթվա մեջ երեք օր երիտասարդները հավաքվում են Արագած գյուղի Կարեն Տոնոյանի անվան մարզադաշտում և անցկացնում պարապմունքները։Տղաները հարցազրույցում նշեցին, որ առաջին պարտությունը Սիսիանի հետ խաղում է եղել, որից հետո թիմը բավականին աճ է գրանցել։Հյուրնկալել և հյուրընկալվել են բազմաթիվ ֆուտբոլային ակումբների՝Արտաշատ, Արթիկ, Գյումրի, Կապան…
Տղաներից Աղասին հպարտությամբ պատմեց, որ մի խաղի ժամանակ վերջին չորս րոպեների դրությամբ ինքը կանխորոշեց խաղի ավարտը՝խփելով իր հաղթական գոլը, երբ հաշիվը մեկ–մեկ էր, և հաղթելու հավանականություն չկար։Նարեկն էլ պատմեց, թե ինչքան վնասվածքներ են ստացել խաղերի ընթացքում.
–Իսկական դարպասապահը պետք է պաշտպանի սեփական դարպասն ամեն գնով…Առաջին անգամ ձեռքս վնասեցի, Ալենը՝ոտքը։Հիշում եմ ՝համառության գնով մասնակցեցի հաջորդ խաղին, քանի որ մարզիչս արգելել էր։
Տղաներն ուրախությամբ են նշում, որ թիմն արդեն ունի երկրպագուներ, ովքեր գալիս ու հետևում են խաղերին, երգում իրենց թիմի օրհներգն ու ոգևորում թիմին։
–Այնուամենայնիվ, եղե՞լ են թիմեր, որոնք ձեզ համար օրինակելի, պատրաստ և ուժեղ են եղել…
Ալեն–Եղել են, կնշեմ Արտաշատի թիմը, որի հետ խաղում պարտվեցինք…Իսկապես հրաշալի թիմ…
Տղաներն ասում են, որ ամեն խաղից առաջ պետք է միաբան լինեն, միասին ու վերջին րոպեին համախմբված վանկարկեն "Ա՜—ՐԱ—ԳԱ՜Ծ"։ Թիմում կան և՛ Ռեալ Մադրիդի և՛ Բարսելոնայի անդավաճան երկրպագուներ, ինչը հաճախ փոքրիկ վեճերի առիթ է դառնում։Սակայն փորձում են ամեն կերպ զարգացնել իրենց թիմն ու լավագույնս դրսևորվել։Այս սերունդի երիտասարդներն այս տարի կավարտեն իրենց կարիերան թիմի կազմում, բայց նրանցից ոմանք արդեն ունեն այլ թիմերի կազմերում խաղալու առաջարկներ։Հատուկ շնորհակալություն են հայտնում թիմի մարզիչներին՝անձնվեր ու գրագետ աշխատանքի համար։Դե ինչ, մաղթենք հաջողություններ մեր նոր սերնդի ֆուտբոլիստներին։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5510 | 0 | 0
Facebook