Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նամակ թուրք հասակակցիս

14:25, կիրակի, 24 նոյեմբերի, 2013 թ.
Նամակ թուրք հասակակցիս

Բարև: Երկար ժամանակ է, ինչ գրիչս հպում եմ թղթին և կատաղած վիշապի նման հետ քաշում այն տետրից: Գուցե պետք է հարցնեի իսկությունդ, բայց ինչ իմաստ, ես գիտեմ, գուցե, իմը քեզ չհետաքրքրի: Մենք ունենք ընդհանրություն` այն էլ միայն մեկը.դա իմ ու քո տարիքն է: Իսկ ուրիշ…ուրիշ ոչինչ բացի թշնամանքից, դարերով իրարից փախչելուց, ճշմարիտ փաստերը կոծկելուց, աղավաղելուց, թյուր կարծիքիցներից ու տարբեր գաղափարներից: Ես չգիտեմ` ով ես դու, բայց երբ ուզում էի գրել քեզ, մեջս Մոնթեն, Թեհլերյանն ու Բեկորն էին խոսում, նրանց բաց ու անմշակ վերքերն էի տեսնում, միլիարդավոր սոված կամ տանջանքով սպանված կանայք, ծերեր ու երեխաներ էի տեսնում, Ծիծեռնակաբերդի անմահ խոյակներն էի տեսնում ու ինքս ինձ հարցնւմ` ինչու ես գրում, որն է ուզածդ, միթե մարդասպանը թողել է դեմքն ու մեջքին թևեր են աճել: Ուզում և պահանջում եմ` նամակս մինչև վերջ կարդալ, պատռելու և դեն նետելու փոխարեն: Թե չէ դա հատուկ է քո ազգին` փախչել անցյալից, մեղքերն ու սխալները թաղել ու ջնջել պատմությունից: Ես եղեռն տեսած ժողովրդի զավակ եմ, հասկանում ես..Ես մեկ ու կես միլլիոն նախահայր ու նախամայր կորցրած ազգի ժառանգ եմ, գիտակցում ես…Ինչու հանկարծ այդքան արագ հյուսվեցին մեր ազգերի ճակատագրերը: Ոչ ուրախությամբ և բարեկամությամբ, այլ ձեր քրքիջով ու մեր լացով: Այդ դուք չէիք, որ սայլերին նստած Դերզորի ավազների միջով հեգ որդիք էիք տանում իրենք հայրենիքից: Այդ դուք չէիք, որ կանանաց` հայ կանանց, խառնում էիք ձեր անմարդավայել հոտին և տմարդի խնջույք անում: Այդ ձեր արյունը չէր, որ հոսում էր հայահալած էնվերի կամ քեմալի երակներում: Մինչ դուք դառնություն ու մաղձ եք սերմանում ձեր նոր սերունդների մեջ, մենք որդեկուրույս մոր նման քրիստոնյա խաչը ձեռքներիս աղոթում ենք ձեր յաթաղանից մասնատվածների հոգիների համար: Այքան ցավ ու դառնություն առանց պատճառ կամ գուցե նախանձի ու չարության դրսևորում: Իսկ հիմա կանգնել ու Մեծն Չարենցյան "Խեղկատակի" նման Եվրոպականների բերանն եք փակում, իսկ նրանք էլ ինչպես Վարուժանն էր ասում թացացրել են աչքերը, բայց ոչ մեր վշտից, այլ ազգիս գլխին կուտակված ծխի ամպերից: Դե հանեցեք ձեր դիմակներն ու թող տեսնենք այսքան տարի մեր հոգում սպի գցողների դեմքը: Հանեցեք ձեր դիմակի տակ թաքնված դիմակն էլ, որ ևս կեղծ է: Ու թող դարավոր պատմության վկա Արարատն էլ մարդակերպ գոչի " երեսս Հաըաստան տեսնել է ուզում"..Ինձ կներես, գուցե պետք չէր քեզ մեղադրել ոճրագործ նախնիներիդ անմարդկային քայլերի համար: Չէ որ մեր հասակում կա տրամադրություն, որ ազգ չի ճանաչում: Բայց խոսեք, պատմեք գոնե դու կամ ապագա որդիդ համայն աշխարհին, որ մեղավոր են նախնիներդ, որ պատիժ ու հատուցում է պետք: Ես Մոնթե եմ, Արցախ, Արարատ եմ ես, իմ արյունը հայի է ու դարերն անգամ չեն կարող կործանել ինձ: Իսկ վերջում մի պարզ բան…ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԻ, ՈՐ ՉԿՐԿՆՎԻ…Սա է ազգիս կարգախոսը, ու չենք կանգնի անգամ հողմի կամ քամու դեմ: Կգնամ, ամուր կբռնեմ մեր Արարատի փեշերից ու կբերեմ նրան տուն` իր տուն` Հայաստան, որ այլևս ոչ ոք չխլի նրան մեզնից և չզրկի անառիկ մնալու մեր կարողությունից:

Գայանե Ավդալյան, 17 տարեկան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6869 | 4 | 0
Facebook