Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց նամակ գիտության կրթության նախարարությանը

17:56, երեքշաբթի, 04 հունիսի, 2013 թ.
Բաց նամակ գիտության կրթության նախարարությանը
     Ինձնից պահանջում էին չստեղծել սուր անկյուններ և լռել ....բայց ես հասկացա, որ իմ ապագան հիմա հինգհատորյա մի գրքի ձեռքում է: Հարգելի գիտության և կրթության պատվավոր ներկայացուցիչներ, դուք գոհ եք այսօրվա խայտառակությունից? ինչ էր սա? դուք կարծում եք մենք զոմբիներ ենք? Վեց ամիս էր տրված հինգ հատորի անիմաստ ու այլմոլորակային հարցերը սովորելու համար: Ինչ է ձեր կարծիով շտեմարանը? դասագիրք ? մի քանի ամսվա ընթացքում ես ստիպված եմ լրիվ նոր հինգ դասագիրք անգիր անել? գիտելիքներն ի մի բերելու, ամբողջականացնելու փոխարեն ես դիմեցի մեխանիկական անգիրի տարբերակին: Իսկ ինչու ? որովհետև շտեմարանի ամեն հարց իր գաղտնի և չբացահայտված կետերն ուներ, իր հիմար խնդիրները, իր անհասկանալի ու վիճելի կողմերը, որոնք, ես վստահ եմ, որ ի զօրու չեն լուծելու անգամ թե կազմողները, թե բազմավաստակ ուսուցիչները: Զարմանալի է, երբ կասկածում ես շտեմարանի որևէ հարցի պատասխանի ճշտության վրա և որոշում հարցնել այդ ամենին շատ մոտ կանգնած մեկին, նա կասկածելով ասում է, որ գուցե ես ճիշտ եմ: ՈՒՂՂԱԿԻ ԱՊՇԵՑՈՒՑԻՉ Է: ԿԱՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ....օրինակ...մի անգրագետ աշակերտ հանպատրաստից որոշում է մտնել քննության, լուծում է բավականին հարցեր, հասնում կարճ պատասխանով հարցերին: Եթե ես երեք ճիշտ պատասխանի փոխարեն նշում եմ երկուսը, իսկ այդ նույն աշակերտը երեքից և ոչ մեկը, մենք այդ պարագայում հավասար միավորներ ենք կորցնում: Իսկ հիմա բացատրեք ինձ, արդար է սա? Ես` լրագրության ֆակուլտետի ապագա ուսանողուհիս, տասը տարի չեմ ունեցել որևէ խնդիր հայոց լեզվից, այն քիչ աշակերտներից եմ եղել, որոնց գրած շարադրությունն ուղարկվում էր բազմաթիվ հանրապետական մրցույթների: Իսկ այսօր ես ստանում եմ ինձ համար զարմանալի ու տհաճ տասնվեց և կես միավորը, որը ուրախությամբ ընդունեցի` տեսնելով շրջապատող դիմորդների` անհավանական ու խայտառակ գնահատականները: Չգիտեմ ինչ ասել: Աշակերտը ինչպես գուշակի արդյոք շտեմարանի համահեղինակները որ վարժության մեջ են համարել ԲԱԶՈՒԿ բառը ածանցավոր, իսկ որտեղ պարզ...լավ դա անգիր արեցի, գրեցի թեստում...իսկ ինչ արմատից է կազմված ԲԱԶՊԱՆ բառը...դե բացատրեք..գուցե ես անուշադիր եմ?
     Դեմ չեմ, կարելի էր կազմակերպել դժվար քննություն ու դժվար թեստեր, բայց ոչ նոր ու առատ գիտելիքի աղբյուր տպագրել նախաքննական ամիսներին, որպեսզի ինչ որ հիմար նպատակի հասնենք` զարգացնել կրթական մակարդակն ու թույլ չտալ ոչ բանիմաց աշակերտին ընդունվել պետական բուհեր: Դե հիմա բողոքեք ապագա ուսանողների քանակից, բարձրացրեք բոլոր վարձերն ու կրճատեք անվճար տեղերի քանակը: Իսկ թե ինչ կատարվեց քննասենյակում, ես կաշխատեմ լռել: Գոնե կարելի էր շտեմարանում ներառել հարցեր, որոնք ոչ թե մեխանիկական անգիրի, այլ ջանասիրաբար աշխատելու տեղիք կտային: Իմ բողոքին կմիանան հազարավոր մարդիկ ու դիմորդներ: Ես բաց նամակով առաջարկում եմ կազմակերպել ընդլայնված քննարկում և թող բացատրություն տան մարդիկ, ովքեր կողմ են այս ամենին: Ոչ մի որակում չունեմ տալու մեչր կրթական մակարդակին: Ինչպես կարող է այսքան բաևդ և դժվար թեստերի միջոցով ընդունվող ուսանողի կողքին սովորի մեկը, ով ընդունվել է ութով և քննական շրջանի բալերն ապահովում է գումարով? Եկեք կազմակերպենք բաց քննարկում` քննական թեստերի և գնահատման համակարգի վերանայման նպատակով: Սթրեսս, արցունքներ, տաժանակիր աշխատանք և..... ցածր միավորներ...սա էլ այն դեպքում, երբ անցած տարվա քննական թեստերի միջին գնահատականս տասնութն էր....մտածելու տեղիք է տալիս......Գուցե բան չփոխվի այս ամենից հետո, բայց գոնե ապագա դիմորդների համար սա մեծ փորձ կլինի` դժվարությունների և անմիտ շտեմարանների դեմ հիմիկվանից բողոքելու համար: Ու վերջապես.... Ես իրավունք ունեմ մինչ այժմ չիմանալու, որ բացի Մաշտոց հատուկ գոյականից կա նաև կենդանու մազ սանրելու գործիք....սարսափելի է....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5859 | 8 | 0
Facebook