Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ջերմ բարեկամություն` թշնամության կեղծ քողի տակ

23:26, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2012 թ.
Ջերմ բարեկամություն` թշնամության կեղծ քողի տակ

Ջերմ բարեկամություն` թշնամության կեղծ քողի տակ

Թուրքիա-Ադրբեջան
Վերոնշյալ վերնագրով նյութ պատրաստելիս աչքիս առաջ նշմարում էի բազում իրադարձություններ, որոնք գուցեչհայտնվեցին եվրոպականհասարակության քննարկմանսահմաններից ներս, բայց ևհանրային մեծ նշանակությունստացան: Մարդկային ամենացածր արժանիքներ ունեցող հասարակությունը այդ դեպքերը համարեց վրեժի ցասում և բարեկամության առաջին քայլի իրակնացման հայաստանյան կողմը բռնեց, իսկ մարդիկ, ովքեր քիչ թե շատ հիշում են պատմական անցյալի դաժան և ցավոտ էջերը և փոքրիշատե ծանոթ են դրանց իրականացման պատճառներին `միանգամայն համաձայնեցին բողոքի ալիք բարձրացնել, որպեսզի կանխվի համայն աշխարհի աչքի առաջ կատարվող բռնությունը:Այդ բռնությունը դարձավ անսանձ ու կատաղի ամերիկյան «արդարացի» ժողովից հետք, երբ բարոյական վարքագծի մարմնացում Օբաման, խուսափելով հետագա անախորժություններից, հրաժարվեց բարձրաձայնել «եղեռն» արտահայտությունը, որի հնչելուն սրտատրոփ սպասում էր ամեն հայ կամ անարդարությունը կանղել ցանկացող եվ մեր պատմությամբ հետաքրքրված ամեն ոք:Ցավալին այն է, որ մեր պատմության անիվը հաճախ այնպիսի ուղիով է գլորվել, երբ մեր արդար ինքնությունն ու արժանապատիվ հզորությունը եղել են խանգարող հանգամանք մեր հարեվան պետությունների զարգացման համար:Թուրքական իշխանությունը մերժում է եղեռնը, որակում այն անբարոյական սուտ և ճնշում իր արժանապատվության վրա:Եղեռնի պատմականությունը և դրա քննարկելիությունը հանրամատչելի և բացեիբաց ներկայացնելու շնորհիվ դարձավ անընդհատ և վիճարկելի:Դեռ առաջին եղեռնը «չմարսած» թուրք ակտիվիստներն անցան հաջոդ ոճրի իրագրոծմանը:Նրանց հերթական թիրախը դարձավ հայազգի խելացի դեմքերից մեկը, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը:Նրա սպանությամբ հույս էին փայփայում կոտրել հայության հույսը, իր երբեմնի հայրենիքի հողերը վերադարձնելու անհագ ձգտումը:Ոճրագործն ընդունեց իր մեղքը բաց ճակատով և որակեց այն «ազգային պարտականություն»:Դա կարող էր համոզել մի ստվար զանգվածի, բայց ոչ այն հսկա ամբոխին, որ դուրս էր եկել փողոց վանկարկելու «մենք հայ ենք», «մենք Հրանտ Դինք ենք», փրկելու «հիվանդ» արդարության վերջին շունչն ու աչքափակ Եվրոպային ցւյց տալու իսկական ոճիրը:Միլլիոնավոր նահատակներին գումարվեց ևս մեկը:Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանական պետության «սխրանքներին», ապա այս դեպքում ճիշտ է ասված այն միտքը, որ սահմանից ներս ամեն ինչ իրենցն է, և իրենք կորոշեն ում պատժել, ում հարգել:Եվրոտեսիլյան աղմկահարույց գաղտնիքը ստիպեց համայն աշխարհին դիտելիության սլաքը գինե մեկ ամսով թեքել դեպի Ադրբեջան:Ցավ է պատճառում այն հանգամանքը, որ թերևս միայն նման մրցույթն է ստիպում մարդկանց հետևել այսպիսի երկրկների գործունեությանը:Մարդկային ամենաստոր արարքներով Ադրբեջանական իշխանությունը ձերբակալում էր բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեին քվեարկել մերոնց օգտին:Մեզ վիճակվեց միայն որպես դիտորդ հանդես գալ և անվտանգության երաշխիքի բացակայության պատճառովմենք զրկվեցինք քաղաքաերաժշտական այս մրցույթի մասնակցությունից:Կարծում եմ հասկանալի է ինչու քաղաքական:Մշակույթը թերևս այն ոլորտն է, որտեղ կարող եմ ի դերև հանել բոլոր գիտելիոներս, քանի որ դրանով արդեն տասը տարի է ինչ հետաքրքրված եմ:Թուրքական մելիզմատիկա, ադրբեջանական ռիթմեր:Ահա այն ինչ ունենք մենք այսոր:Տարածաշրջանի երկու խոշոր մշակութային արվեստների խառնուրդը մեր հայկական արվեստն է.ավելի կոնկրետ`էստրադան:Զարմանալի հաջողությամբ այդ խառնուրդը սիրվեց «եվրոպամետ» հասարակության շրջանում: «Դե ստիպված ենք երգել այն, ինչ պահանջում է հասարակությունը».ահա այն բացատրությունը, որ կստանաք ամեն երգչից կամ երգչուհուց:Ես ավելի կողմնակից եմ դրա հակառակ տարբերակին.լսում ենք այն, ինչ երգում են:Դե այսքանից հետո էլ ինչ ադրբեջանցի, որ իրեն հաղթող չկարծի կամ էլ ինչ թուրքական գաղտնի ծրագիր, որ իր պլանի մի հատվածը կատարված չհամարի:Մյւս հատվածը սահմանի բացումն է:Ես, որպես իմ հողի տեր և այս երկրի սեփականատեր, հրաժարվում եմ վաճառել իմ ազգային արժեքները օտար թշնամուն և հատկապես թունավորել իմ մշակույթը օտարոտի և անհասկանալի երաժշժտական հնչյուններով:Եթե իսկական հայ ես, մի վաճառիր հոգիդ:Չկա արդարություն առանց պայքարի:Իսկ մեզ համար այդ պայքարի կարևորագւյն փուլն է:Վիճակված է պայքար, պետք է արժանապատվորեն վճռել ելքը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4592 | 0 | 0
Facebook