Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Վայրենի" ճշմարտություն

23:20, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2012 թ.
"Վայրենի" ճշմարտություն
    
"Վայրենի" ճշմարտություն

    
Երկար մտորումներից հետո, որոշեցի չհետևել ընկերներիս խորհուրդներին և գրել այս մասին:Այն, ինչ տարածվեց ամիսներ առաջ youtube սոցիալական ցանցում, ոչ այլ ինչ էր, քան վայրագություն և ագրեսիա:Խոսքն աղջիկների կռվի մասին է:Ուղղակի նողկում եմ և չեմ ուզում անդրադառնալ կռվի մանրամասներին:Ինձ ավելի գրավեց հանրության արձագանքը:Հոլովակի, երբևէ «հայհոյանք չլսած», «դաստիարակված», «մաքրամաքուր», և հեզությամբ «աչքի ընկնող» հերոսուհիները, չգիտես ինչու դպրոցի պարիսպներից ներս դարձան հայհոյող, լպիրշ, աղջկական բարոյագիտությունից զուրկ սանձարձակներ:Պատմությանն առաջին անգամ ունկընդիր եղա ընկերներիս շուրթերից:Մի պահ կասկածեցի եղելության հայկականության վրա, բայց ամեն ինչ ընկավ իր տեղը, երբ իմացա աղջիկների «սխրանքների» վայրը», անուններն ու կենսագրությունը:Լրագրողական չափանիշներն արգելք են հանդիսանում գրել այն, ինչ քչերը գիտեն:Ես փորձում եմ հասկանալ աղջիկների նման վարմունքը մեկ այլ աղջկա նկատմամբ:Մեր հասարակությունը գնալով ընդունում է հայ տղամարդու վայրենի, հայհոյող, գոռգոռացող, ծեծկռտուքի առաջին գիծ նետվող կերպարին, բայց որ մեր ազգային հոգեբանությունը թույլ կտար ներել ու տանել աղջիկների նման պահվածքը`ինձ տհաճորեն զարմացրեց:Հոլովակը մինչև վերջ անգամ չեմ դիտել:Դա մերը չէ, մեր աղջիկների բնութագիրը չէ...
Այս ամենի մեջ միանշանակ մեծ մեղավորություն ունի նաև շրջապատը, բայց չէ որ հենց մենք ենք ընտրում մեր շրջապատը:Իսկ երբ մեղադրանք է հնչում ուսուցչի հասցեին, ես դրան բացասաբար եմ վերաբերում:Խեղճ դասղեկ կամ տնօրեն.դե արի ու ամեն դասամիջոցի ուշադիր հետևիր 3000 աշակերտի:
     Փորձում եմ հասկանալ աղջիկների ագրեսիայի պատճառը, որ կհանգեցներ նման պահվածքի:Նրանք կամ ճնշված են հոգեպես, կամ ինքնահաստատվում են ծեծ ու ջարդով, կամ ունեն լուրջ հոգեկան շեղումներ:
     Ինձ զզվանք պատճառեց այն տղաների պահվածքը, որ "զարդարում" էին հոլովակը:Փաստորեն գնալով կորցնւմ ենք թե աղջիկների, թե տղաների երբեմնի հայկական դիմագիծը:Ես ուղղակի կգերադասեի չտեսնել ոչ ոքի կողքիս, քան նման մեկին:Ոգևորել ու քաջալերել ընկերուհուն`ավելի դաժան ծեծ վայելելու համար:Այս ամենը սադիզմ է, մազոխիզմ, վայրագություն, սատանիզմ և էլ ինչ բառեր որ կուզեք:Ուր մնաց երկարահյուս, կարմրաթուշ, նրբիրան ու քչախոս հայ աղջկա կերպարը, որ տղա տեսնելիս ամոթից կախում էր գլուխը:Միթե Եվրոպականացման նոր տենդենցը նման աննորմալ և սատանայական երևույթներ պիտի սնի մեր մեջ:Ուրեմն ես հրապարակայնորեն հրաժարվում եմ նման աղբի լցոնումից մեր կյանք:

     Այս ամենից զատ դիմում եմ վիդեոն դիտողներին "ԿԱՆԽԵՆՔ ԱՅՍ ԱՆԱՐԽԻԱՆ, ՈՐ ՎԱՂԸ ՄԵՆՔ ՉԴԱՌՆԱՆՔ ԴՐԱ ԶՈՀԸ"
    
    
     ՍԹԱՓՎԵՔ ԱՂՋԻԿՆԵՐ, ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ:ՀԱՅ ՈՒ ՔՐԻՍՏՈՆՅԱ:Այն ինչ բնական է ռւսական կամ եվրոպական հասարակության շրջանում, ամոթալի ու խայտառակ է մեզ մոտ:Պաշտպանվեք քնքշությամբ և հեզությամբ, եղեք հավասարակշիռ ձեր քայլերում ու խոսքերում, ձեր իսկ անձը գնահատելու և հարգել տալու համար:Ցավում եմ որ մենք պիտի ամաչենք մեր տարիքակիցների արարքների համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5024 | 0 | 0
Facebook