Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մատանիները և ձեր բնավորությունը

Emma Avagova
Հեղինակ`
Emma Avagova
21:45, երկուշաբթի, 08 հուլիսի, 2013 թ.
     Դեռևս 16-րդ դարում մատին դրված մատանին բնորոշում էր անձի պատկանելիությունը որևէ դասին: Օրինակ` բութ մատին մատանի դնում էին առևտրականները: Միջին մատին մատանի դնողները համարվում էին աղքատ մտավորականների դասին պատկանող` հիմնականում դնում էին ուսանողները: Չորրորդ մատը համարվում է սիրո մատ: Հին դարերում ամուսնական մատանիները նույնիսկ բութ մատին էին դնում: Մեր օրերում ամուսնական մատանին դնում են միջնամատին, և դա բացատրվում է նրանով, որ դա այն մատն է, որտեղով յուրահատուկ նյարդ կամ արյունատար անոթ է կապվում ուղիղ սրտի հետ:
    
     Նշանակություն ունի նաև այն, թե որ ձեռքին է դրված զարդը: Աջ ձեռքի վրա առկա զարդերը հուշում են, որ տվյալ անձը հենց այնպիսին է, ինչպիսին կա այստեղ և հիմա: Աջ ձեռքի վրա առկա մատանին հուշում է, թե ինչպիսին անձը կուզենար լիներ:
    
    

Բութ մատ - Հուզական, էքսպանսիվ, մեծ էներգիայիով օժտված անձնավորություններ են: Բութ մատին մատանի դնելը նշանակում է, որ տվյալ անձը ամեն կերպ ցանկանում է առանձնանալ հասարակությունից, տարբերվել բոլորից: Այս մարդկանց ինչ-որ բանի մեջ համոզելը անիմաստ ժամանակի կորուստ է: Նրանց հիմնական նպատակը ցանկացած ձևով ինքնահաստատվելն է:

Ցուցամատ - Ցուցամատին մատանի կրող անձը համարվում է փառասեր, կարծես թե ուզում է ասել, նայեք ինձ, թե ինչպիսին եմ ես: Ավելի եսակենտրոն անձինք են, որոնք շատ են սիրում ճանաչում, փառք, իշխանություն, նրանք սովորաբար իրենց շրջապատում լիդերներ են համարվում:

Միջնամատ - սովորաբար այս մատին կրում են այն անձինք, ովքեր ավելի շատ հարգում են կյանքում հոգևոր արժեքները: Նրանց հիմնական առանձնահատկություներից են խորը նվիրվածությունը, հավատարմությունը, խոհեմությունն ու ուշիմությունը: Նրանք վստահ են, որ տարբերվում են մնացածից:

Չորրորդ մատ - այս մատին դրված զարդը ընգծում է տվյալ անձնավորության հակվածությունը շքեղություններին: Ձգտում են մշտական հաճույքների և ժամանակի հաճելի անցկացմանը: Դրա հետ մեկտեղ համարվում են ռոմատիկ անձնավորություններ: Արտաքին աշխարհի հանդեպ ունեն անտարբեր ու ստերիոտիպ վերաբերմունք: Նրանք օպտիմիստներ են: Այն կանայք ովքեր այս մատին ամուսնական մատանու հետ մեկտեղ կրում են նաև մեկ այլ մատանի, դա նշան է, որ նրանք ուզում են ամեն կերպ ընդգծել սեփական անձի կարևորությունն ու արտաքին հմայքը:

Ճկույթին դրված մատանին բնորոշում է յուրահատուկ մտածողություն, կիրք, նուրբ քմահաճույքներ: Ճկույթին մշտապես առկա մատանին նշան է բնավորության փոփոխականության, ինքնասիրահարվածության: Նաև բնորոշ է հակվածությունը ազարտային խաղերի:
    
     Չափազանց շատ զարդերի առկայությունը բնութագրում է անձի ձգտումը ամեն կերպ իրեն ընդգծելու հասարակության մեջ, սեփական դիրքը ցույց տալու և յուրահատկությունն ապացուցելու փորձ:
    
     Թանկարժեք զարդերը բնութագրում են հեղինակություն, վերամբարձություն:
     Ճաշակով ընտրված, նուրբ զարդերի առկայությունը բնութագրում է անձի զգացմունքայնությունը, դիմացինների հետ հարմոնիկ հարաբերություներ կառուցելու ձգտումն ու կարեկցանքը, սրտացավությունը ընկերների համար:
    
     Այս բնութագրերը գործում են միայն այն դեպքում, երբ մարդն ընտրությունը կատարում է անգիտակցորեն, այսինքն, երբ հարցնում ես, թե ինչու ես այս մատին հենց դրել քո զարդը, պատասխանը լինում է կամ «չգիտեմ» կա էլ «ինձ այսպես է դուր գալիս»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8192 | 0 | 0
Facebook