Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հետաքրքիր փաստեր (Երազներ)

Emma Avagova
Հեղինակ`
Emma Avagova
03:33, շաբաթ, 29 հունիսի, 2013 թ.
Հետաքրքիր փաստեր (Երազներ)
    
  • Մարդիկ, ովքեր կուրանում են ծնվելուց հետո կարող են տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք, ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց ունենում են հավասար չափով գունեղ երազներ համի, հոտի ձայնի հպման և էմոցիաների տեսքով:
  • Մարդը երզաներ տեսնում է անգամ դեռ չծնված՝ էմբրիոնային վիճակում։
  • Մենք մոռանում ենք մեր երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո, արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է արդեն 90%-ը:
  • Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում: Ցանկացած մարդկային էակ (բացի ծայրահեղ հոգեբանական խանգարումների), լինի կին, թե տղամարդ քնում է և երազներ է տեսնում: Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու տղամարդկանց իրենց երազում, իսկ կանայք հավասար չափով և տղամարդկանց և կանանց են տեսնում: Եթե դուք կարծում եք, որ երազներ չեք տեսնում, այդպես չէ, դուք պարզապես մոռանում եք դրանք:
  • Մեր երազներում մենք տեսնում ենք միայն այն դեմքերը, որոնք արդեն ծանոթ են մեզ: Մեր միտքը չի հորինում դեմքեր, դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց մենք տեսել ենք մեր կյանքում, փողոցով քայլելիս կամ մի մարդաշատ վայրում, ուղղակի չենք ճանաչում և չենք հիշում: Օրինակ մեր երազի մեջ տեսած մեր կողմից նշված անծանոթ մարդասպանը կարող է լինել մարդը, ով մեր հայրիկի ավտոմեքենայի մեջ բենզին էր լցնում, երբ մենք փոքր երեխա էինք: Մենք բոլորս էլ տեսնում ենք օրական 10 հազար դեմքեր, այնպես որ մեր ուղեղը ունի մեծ պահեստ դեմքերի և դեպքերի, որոնց օգտագործում է երազների ժամանակ:
  • Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում: Երազների մոտ 12%-ը սև ու սպիտակ են: Կան մարդիկ տարբեր սյուժեներով երազներ են տեսնում: Բայց դեռևս պարզված չէ, թե որ երազներն են ավելի էմոցիոնալ՝ սև ու սպիտակ, թե գունավոր:
  • Երազները նրա մասին չեն, ինչի մասին տեսնում ենք: Եթե մենք երազ ենք տեսնում, ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները ունեն խորը սիմվոլիկ լեզու: Մեր երազը անգիտակցական միտքը փորձում է համեմատել այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է: Այսպիսով, սիմվոլները մեր երազներում ավելի քիչ հավանական է, որ կլինեն այն սիմվոլների վերարտադրությունը, որոնք իրականում կան:
  • Ծխելը դադարեցնելուց ավելի գունավոր երազներ են տեսնում: Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխախոտ են ծխել և հետո թողել, ունենում են ավելի գունավոր երազներ, քան երբևէ: Համաձայն «Անոմալ հոգեբանության» լրագրի` ծխելը թողած մարդկանց 33%-ը 1-4 շաբաթների ընթացքում ունենում է ծխելու մասին 1 երազ: Շատ երազներում նրանց այդ ծխելու պրոցեսը ուղեկցվել է մեղքի զգացումով և բացասական հույզերով: Ծխելու մասին երազները ծխախոտի դեմ պայքարի արդյունք է:
  • Արտաքին ազդակները ներխուժում են երազների մեջ: Դա կոչվում է երազի ներմիավորում և դա փորձ է, որը մեզանից շատերը ունեցել են, և դա եղել է իրական կյանքից եկած ազդակ: Նմանատիպ օրինակ է, երբ մենք իրականում ծարավ ենք, և մեր միտքը այդ զգացողությունը միավորում է մեր երազի հետ, որից հետո կարող է երազի մեջ սկսենք մեծ բաժակով ջուր խմել, բայց դա իհարկե չի օգնում իրական ծարավը հագեցնելու, կարճ ժամանակ անց ծարավի միտքը նորից սկսվում է երազի մեջ այնքան, մինչև արթնանանք և ջուր խմենք:
  • Մենք անշարժացած ենք քնելու ժամանակ: Հավատում եք, թե ոչ, բայց մենք վիրտուալ կերպով անշարժանում ենք մեր քնի ժամանակ:
  • Նորածինները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչ 3 տարեկան: Հենց այդ տարիքից սկսած երեխաները ավելի շատ մղջավանջներ են ունենում:
  • Եթե արթնացել ենք REM-ից (արագ աչքի շարժում) մեծ է հավանականությունը, որ ավելի գունեղ կհիշենք մեր երազը, քան եթե արթնացել ենք երկարատև գիշերային քնից հետո:
  • Երազները ավելի հաճախ վերարտադրում են մեր բացասական քան դրական էմոցիաները:
         Ամենահայտնի էմոցիոնալ վիճակը երազներում համարվում է տագնապը:
  • Կենդանիները ևս երազներ են տեսնում:
  • Արտաքին գործոնները կարող են ազդել մեր երազների վրա: Հարևանի երգը պատից այն կողմ, մեզ կարող է տեղափոխել համերգային դահլիճ:
  • Անհանար է խռմփացնելու ժամանակ երազներ տեսնել։
  • Մարդկանց մեծամասնությունը երազներ տեսնում է ամեն 90 րոպեն մեկ, իսկ ամենաերկարատև երազները՝ 30-45 րոպե տևողոությամբ, լինում են առավոտյան։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
20035 | 2 | 0
Facebook