Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իսկ դուք գիտեիք? (Մազեր)

Emma Avagova
Հեղինակ`
Emma Avagova
04:42, կիրակի, 07 հուլիսի, 2013 թ.
Իսկ դուք գիտեիք? (Մազեր)
    
Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

    
Մեր մաշկի 95 տոկոսը ծածկված է մազերով:

    
Երեխայի առաջին մազիկները հայտնվում են դեռևս մոր որովայնում` հղիության 4-5-րդ ամսում:

    
Ամենաարագն աճում են 15-30 տարեկանների մազերը: 50-ից հետո մազերի աճը դանդաղում է:

    
Ամռանը մազերն աճում են ավելի արագ, քան ձմռանը:

    
Մազերի կյանքի տևողությունը տարբեր է. տղամարդկանց գլխին դրանք աճում են միջինը 2 տարի, իսկ կանանց գլխին` 4-5 տարի:

    
Կանայք ավելի հազվադեպ են ճաղատանում, քանի որ նրանց մազերի արմատները մաշկի մեջ 2 մմ ավելի խոր են գտնվում, քան տղամարդկանց:

    
Տարեցտարի մազերը դառնում են ավելի կարճ ու նոսր: Օրական մարդը կորցնում է 30-200 մազ:

    
Շիկակարմիրներն ունեն ամենախիտ մազերը, սակայն դրանք ավելի քիչ են, քան մյուսներինը:

    
Ամենաշատ մազերն ունեն շիկահերները` մոտ 150 հազար:

    
Սևամորթների մազերը ամենահաստն են. դրանք կարող են 3 անգամ հաստ լինել բաց գույնի մազերից:

    
Մազերը կլանում են խոնավությունը. դա պայմանավորված է նրանց կառուցվածքով: Նրանք կարող են նաև կուտակել որոշ նյութեր, ինչը թույլ է տալիս մազերն օգտագործել, ասենք, հանցագործությունները հետաքննելիս: Եթե մարդուն, ենթադրենք, թունավորել են մկնդեղով, նրա հետքերն անպայման կմնան մազերում:

    
Մազը հնարավոր է ձգել նրա երկարության 1/5-ի չափով, և դրանից հետո այն վերադառնում է իր նախնական դիրքին: Մազերն ամրությամբ համեմատելի են ալյումինի հետ և ընդունակ են դիմանալու 100-200 գ ծանրությանը:

    
Մազերն օրական աճում են միջինը 0, 33 մմ-ով: Տարեկան դա մոտ 12 սմ է: Եթե մենք չկտրեինք մեր մազերը, ապա կյանքի վերջում կունենայինք 7, 5-8-մետրանոց հյուսեր:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8646 | 0 | 0
Facebook