Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կինո.....Գիտե՞ք արդյոք...

Emma Avagova
Հեղինակ`
Emma Avagova
02:22, հինգշաբթի, 27 հունիսի, 2013 թ.
Կինո.....Գիտե՞ք արդյոք...
    
  • Աշխարհահռչակ գիտնական Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր դիտել Չառլի Չապլինի ֆիլմերը և մի օր գրում է Չապլինին «Ձեր՝ «Ոսկու տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, և դուք անկասկած հռչակավոր մարդ կդառնաք: Էյնշտեյն»: Ինչի հետ կապված Չապլինը պատասխանում է. «Ես ձեզանով ավելի շատ եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունը ոչ ոք աշխարհում չի հասկանում, իսկ դուք մեկ է հռչակավոր մարդ դարձաք: Չապլին»
  • Դերասան Թոմ Հենքսը մոտ 20 կգ-ով նիհարել է « Լքվածը » ֆիլմում նկարվելու համար
  • «Ողջերը » ֆիլմում, որպեսզի մարդակերության տեսարանը ավելի մոտ լիներ Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի իրական դեպքերին, դերասանները 2 օր հաց չեն կերել:
  • « Մայրիկ » ֆիլմում դերերից մեկը մարմնավորած Օմար Շարիֆին ֆիլմում նկարահանվելու պատճառով արգելել են Թուրքիա մուտք գործել:
  • «Մեծ բռնապետը » ֆիլմը տեսնելով ՝ Ադոլֆ Հիտլերը խոստացել էր գնդակահարել Չառլի Չապլինին:
  • « Դաշնակահարը » ֆիլմի գլխավոր դերակատար Էրիան Բրոուդին, որպեսզի հասկանար, թե ինչ էր զգում իր հերոսը, տեղափոխվեց բնակարանից, վաճառեց ավտոմեքենան և չէր դիտում հեռուստացույց:
  • Առաջին լիամետրաժ գունավոր ֆիլմի` «Բեքքի Շարփի » , նաև կինոյում մի շարք այլ նորարությունների հեղինակը հայազգի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանն է:
  • Ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը կամավոր մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որպես ռազմական օդաչու և ստացել գեներալի կոչում, դառնալով ԱՄՆ-ի պատմության ամենաբարձրաստիճան զինվորական կոչում ունեցող արվեստի գործիչը:
  • « Կնքահայրըֆիլմում դերասան Մառլոն Բրանդոն, ինքն է հեղինակը իր կերպարի՝ Վիտո Կոռլեոնեի: Ասում են, որ նա նկարել է մատիտով իր բեղերը, ապա անձեռոցիկ դրել բերանում` երկու կողմերում, իսկ մեծ փորի տպավորություն թողելու համար լրացուցիչ շորեր հագել, և կանգնելով հայելու առաջ արտասանել հետևալ խոսքերը, « Սա այն է ինչ հարկավոր է» :
  • «Սատանա քշողը » ֆիլմի պրեմիերաները 1973 թվականին ուղեկցվում էին կինոդիտողների զանգվածային ուշաթափություններով, նույնիսկ շատ կինոթատրոնների մոտ հերթապահում էին շտապօգնության մեքենաներ:
  • Օսկարի 1-ին մրցանակաբաշխությունը տևել է ընդամենը 15 րոպե:
  • ֆիլմն է, որի բյուջեն կազմել է մոտ 300.000 ԱՄՆ դոլար:
  • «Փայլատակում» ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսոր Սթենլի կուբրիկը, ով շախմատի մեծ սիրահար էր, մեկ օրով դադարեցրել է նկարահանումները և շախմատ էր խաղացել դերասան Տոնի Բերտոնի հետ, չնայած նրան, որ ֆիլմի նկարահանումները հետ էին ընկնում գրաֆիկից:
  • Հանրահայտ դերասան Մայքլ Դուգլասն ու նրա ոչ պակաս հայտնի կինը՝ դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը ծնվել են նույն օրը՝ սեպտեմբերի 25-ին, Մայքլը մեծ է Քեթրինից 25 տարով:
  • Լուիզա Ռայները ներկայումս կենդանի ամենատարեց օսկարակիր անձնավորությունն է, նա այժմ 102 տարեկան է:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8208 | 0 | 0
Facebook