Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հետաքրքիր փաստեր (Coca-Cola)

Emma Avagova
Հեղինակ`
Emma Avagova
04:27, չորեքշաբթի, 26 հունիսի, 2013 թ.
Հետաքրքիր փաստեր (Coca-Cola)
    
  • Վաճառքի առաջին տարվա ընթացքում օրական մոտ 9 շիշ Կոկա-Կոլա էր վաճառվում, իսկ այսօր ՝ շուրջ 1.800.000.000 շիշ:
  • Կոկա-Կոլա ընկերությունը իր գովազդի վրա ծախսում է ավելի շատ գումար, քան Apple և Microsoft ընկերությունները միասին:
  • Շատերը գիտեն, որ ընկերությունը հիմնադրվել է 1886 թվականի մայիսին ՝բժիշկ, դեղագործ Ջոն Փեմբերթոնի կողմից, սակայն քչերը գիտեն, որ նա եղել է թմրամոլ: Ջոնը մահացել է զովացուցիչ ըմպելիքն ու ապրանքանիշն ստեղծելուց ընդհամենը 2, 5 տարի հետո:
  • Պահանջվում է 2 լիտր ջուր ընդհամենը 1 լիտր Կոկա-Կոլա ստանալու համար:
  • Կոկա-Կոլան շատ լավ մաքրում է արյան բծերը, և ԱՄՆ-ում այն օգտագործում են վթարներից հետո ճանապարհների վրայի արյունը մաքրելու համար:
  • Կոկա-Կոլան աշխարհում երկրորդ ամենահասկանալի բառն է "okay" բառից հետո:
  • 33 ոչ ալկոհոլային ապրանքանիշներ կան, որոնք ունեն ավելի քան 1 մլրդ դոլար եկամուտ, և նրանցից 15-ը պատկանում է միայն Կոկա-Կոլային:
  • Ընդհամենը միֆ է այն, որ ըմպելիքի գույնը եղել է կանաչ: Շիշը եղել է կանաչ, բայց ըմպելիքը միշտ եղել է շագանակագույն:
  • Կոկա-Կոլա ընկերությունը արտադրում է ավելի քան 3500 տարբեր խմիչքներ: Եթե ցանկանաք ամեն օր փորձել մեկը, ձեզանից կպահանջվի 9 տարի փորձելու համար բոլոր խմիչքները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8608 | 0 | 0
Facebook