Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ.

Հոդվածներ

«Վաղվա օրը երեկվա աշակերտն է», «Ոչ մի արժանավոր մարդ առ այսօր հանկարծակի չի հարստացել»

16:05, ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ.
«Վաղվա օրը երեկվա աշակերտն է», «Ոչ մի արժանավոր մարդ առ այսօր հանկարծակի չի հարստացել»

Մ.թ. ա. առաջին դարում ապրած հռոմեացի բանաստեղծ Պուբլիլիոս Սիրոսը Հռոմ բերված ասորիքցի ստրուկ է եղել: Տարիներ անց նա ազատություն է ստացել: Սիրոսը գրել է մանրապատումներ, որոնք բեմականացվել են: Հետագայում այդ մանրապատումներից առանձնացվել են խրատական բնույթի ասացվածքները (սենտանցիաներ), որոնք մեծ ժողովրդականություն են վայելել նաև հետագա դարերում:

Ներկայացնում եմ այդ սենտանցիաներից ևս մեկ փունջ:

***

Մեծը փոքրից է սկիզբ առնում:

***

Եթե ուզում ես ոչ մի բանից չվախենալ, ապա զգուշացիր ամեն ինչից:

***

Եթե չուզենալով ես հնազանդվում, ապա դու ստրուկ ես, իսկ եթե հաճույքով ես հնազանդվում՝ ծառայող ես:

***

Ոչ մի արժանավոր մարդ առ այսօր հանկարծակի չի հարստացել:

***

Նա, ով ցանկանում է գեղեցկուհի թվալ, երբեք չի մերժում:

***

Վատ արարք գործել ցանկացողը միշտ պատճառ կգտնի:

***

Կինը կ՛ամ սիրում է, կա՛մ՝ ատում. միջինը չկա:

***

Կյանքը կարճ է, բայց դժբախտությունն այն երկարացնում է:

***

Վաղվա օրը երեկվա աշակերտն է:

***

Ուրիշների մասին չարախոսողը ավելի հաճախ ինքն իրեն է դատապարտում:

***

Ե՛վ խոսելիս, և՛ լռելիս չափը իմացիր:

***

Իմանալ, թե երբ է ավարտվում քո ժամանակը, նշանակում է շարունակ մեռնել:

***

Ոչ մի տեղ տուն չունեցող վտարանդին անգերեզման մեռյալ է:

***

Երբեմն երջանկությունն իր մեջ տխմարության մասնիկ է պարունակում:

***

Միայնակության են ձգտում անմեղների հետ ապրել ցանկացողները միայն:

***

Երբ սիրում ես, չգիտես, իսկ երբ գիտես, չես սիրում:

***

Երբ Ֆորտունան մեզ փաղաքշում է, նա մեզ գայթակղել է ցանկանում:

***

Ում շատ է թույլատրված, քան իրեն հասնում է, թույլատրվածից ավելին է ուզում:

***

Սիրո վերջը ոչ թե բանականությունն է պահեստավորում, այլ ժամանակը:

***

Գեղեցիկ դեմքը համր հանձնարարական է:

***

Երկչոտներն ավելի շատ են անվտանգության մեջ, բայց հենց այդպիսիք են ստրկանում:

***

Ով շատ է հանդուրժում, հասնում է նրան, որը այլևս չի կարողանում հանդուրժել:

***

Ով անպատվում է հարբածին, կռվում է բացակա մարդու հետ:

***

Ով կորցնում է պատիվը, դրանից ավելին կորցնել արդեն չի կարող:

***

Ավելի լավ է նախանձ հարուցել, քան խղճահարություն:

***

Սիրուց ու մահից խուսափել հնարավոր չէ:

***

Բանականությունը չկորցնելով սիրել՝ նույնիսկ աստված հազիվ թե կարողանա:

***

Մեծ մարդկանց փոքրիկ արատներն անխոսափելիորեն մեծ արատներ են դառնում:

***

Մեռած առյուծին նույնիսկ շնիկներն են կծում:

***

Ով վիրավորում է մեկին՝ սպառնում է շատերին:

***

Ում վրա չես ուզում հաճախ բարկանալ, բարկացիր մեկ անգամ:

***

Կյանքը մեզ փոխարինաբար է տրվում և ոչ թե ընծայվում է:

***

Ով երկրորդ անգամ է նավաբեկության ենթարկվում, իզուր է Նեպտունին մեղադրում:

***

Սիրային երդումների խախտումն անպատժելի արարք է:

***

Առանց վտանգի ենթարկվելու վտանգին չես հաղթի:

***

Քանի դեռ չես փորձել, չես կարող իմանալ, թե ինչի ես ունակ:

***

Կորսված չէ այն, որի կորստյան մասին չգիտես:

***

Ոչ մեկին չներելն ու բոլորին ներելը միանման դաժան են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1137 | 0 | 0
Facebook