«Վաղվա օրը երեկվա աշակերտն է», «Ոչ մի արժանավոր մարդ առ այսօր հանկարծակի չի հարստացել»
Մ.թ. ա. առաջին դարում ապրած հռոմեացի բանաստեղծ Պուբլիլիոս Սիրոսը Հռոմ բերված ասորիքցի ստրուկ է եղել: Տարիներ անց նա ազատություն է ստացել: Սիրոսը գրել է մանրապատումներ, որոնք բեմականացվել են: Հետագայում այդ մանրապատումներից առանձնացվել են խրատական բնույթի ասացվածքները (սենտանցիաներ), որոնք մեծ ժողովրդականություն են վայելել նաև հետագա դարերում: Ներկայացնում եմ այդ սենտանցիաներից ևս մեկ փունջ: *** Մեծը փոքրից է սկիզբ առնում: *** Եթե ուզում ես ոչ մի բանից չվախենալ, ապա զգուշացիր ամեն ինչից: *** Եթե չուզենալով ես հնազանդվում, ապա դու ստրուկ ես, իսկ եթե հաճույքով ես հնազանդվում՝ ծառայող ես: *** Ոչ մի արժանավոր մարդ առ այսօր հանկարծակի չի հարստացել: *** Նա, ով ցանկանում է գեղեցկուհի թվալ, երբեք չի մերժում: *** Վատ արարք գործել ցանկացողը միշտ պատճառ կգտնի: *** Կինը կ՛ամ սիրում է, կա՛մ՝ ատում. միջինը չկա: *** Կյանքը կարճ է, բայց դժբախտությունն այն երկարացնում է: *** Վաղվա օրը երեկվա աշակերտն է: *** Ուրիշների մասին չարախոսողը ավելի հաճախ ինքն իրեն է դատապարտում: *** Ե՛վ խոսելիս, և՛ լռելիս չափը իմացիր: *** Իմանալ, թե երբ է ավարտվում քո ժամանակը, նշանակում է շարունակ մեռնել: *** Ոչ մի տեղ տուն չունեցող վտարանդին անգերեզման մեռյալ է: *** Երբեմն երջանկությունն իր մեջ տխմարության մասնիկ է պարունակում: *** Միայնակության են ձգտում անմեղների հետ ապրել ցանկացողները միայն: *** Երբ սիրում ես, չգիտես, իսկ երբ գիտես, չես սիրում: *** Երբ Ֆորտունան մեզ փաղաքշում է, նա մեզ գայթակղել է ցանկանում: *** Ում շատ է թույլատրված, քան իրեն հասնում է, թույլատրվածից ավելին է ուզում: *** Սիրո վերջը ոչ թե բանականությունն է պահեստավորում, այլ ժամանակը: *** Գեղեցիկ դեմքը համր հանձնարարական է: *** Երկչոտներն ավելի շատ են անվտանգության մեջ, բայց հենց այդպիսիք են ստրկանում: *** Ով շատ է հանդուրժում, հասնում է նրան, որը այլևս չի կարողանում հանդուրժել: *** Ով անպատվում է հարբածին, կռվում է բացակա մարդու հետ: *** Ով կորցնում է պատիվը, դրանից ավելին կորցնել արդեն չի կարող: *** Ավելի լավ է նախանձ հարուցել, քան խղճահարություն: *** Սիրուց ու մահից խուսափել հնարավոր չէ: *** Բանականությունը չկորցնելով սիրել՝ նույնիսկ աստված հազիվ թե կարողանա: *** Մեծ մարդկանց փոքրիկ արատներն անխոսափելիորեն մեծ արատներ են դառնում: *** Մեռած առյուծին նույնիսկ շնիկներն են կծում: *** Ով վիրավորում է մեկին՝ սպառնում է շատերին: *** Ում վրա չես ուզում հաճախ բարկանալ, բարկացիր մեկ անգամ: *** Կյանքը մեզ փոխարինաբար է տրվում և ոչ թե ընծայվում է: *** Ով երկրորդ անգամ է նավաբեկության ենթարկվում, իզուր է Նեպտունին մեղադրում: *** Սիրային երդումների խախտումն անպատժելի արարք է: *** Առանց վտանգի ենթարկվելու վտանգին չես հաղթի: *** Քանի դեռ չես փորձել, չես կարող իմանալ, թե ինչի ես ունակ: *** Կորսված չէ այն, որի կորստյան մասին չգիտես: *** Ոչ մեկին չներելն ու բոլորին ներելը միանման դաժան են: |