7 գործիք, որ կարելի է նվիրել այգեգործ ընկերոջը
Այգեգործութամբ զբաղվող յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ են որոշակի գործիքներ և համապատասխան գիտելիքներ։ Ճիշտ ընտրված այգեգործական գործիքները կօգնեն, որպեսզի ավելի քիչ ժամանակ, գումար և էներգիա ծախսեք այգին մշակելու համար` միաժամանակ ունենալով խնամված և գեղեցիկ այգի։ Անդրադառնանք այգեգործական այն գործիքներին, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր այգեպան։ Նշենք նաև, որ այս գործիքները կարող են լինել նաև պրակտիկ և պիտանի նվեր ձեր ընկերոջ համար: Բահը այգեգործական ամենահին գործիքներից է՝ սկսած նեոլիթյան դարաշրջանից, երբ մարդիկ հողը փորել են ցլերի գանգերով (օգտագործելով որպես բահ) ։ Ներկայումս բահի տեսակները շատ են, դրանք օգտագործվում են հողը տարբեր ձևով փորելու համար։ Ներկայացնենք բահերի ամենատարածված տեսակները։
2. Սղոց Սղոցը համարվում է ամենաշատ օգտագործվող գործիքներից մեկը։ Սղոցով կարող եք կտրել ծառեր, հեռացնել չորացած ճյուղեր, կարճացնել երկար փայտեր։
3. Էտի մկրատ Առանց էտի մկրատի չեք կարող ունենեալ խնամված և առողջ այգի։
Բռնակի մեծության հարցում կողմնորոշվելու համար փորձեք դրանք, որպեսզի հասկանաք, թե որ չափն է ավելի հարմար ձեզ։ 4. Կացին Կացնի կիրառությունը բազմակի է, հնում կացինը համարվել է նաև ռազմական գործիք։
Օրինակ՝ փոքր և թեթև կացիններն իդեալական են բաց տարածքում փայտերը մանրացնելու համար։ Գործիքը շատ պարզ է և հասարակ։ Օգտագործելու համար պետք չէ առանձնակի ջանք և տեխնիկա։ Նախատեսված է բերքը հավաքելու համար՝ առանց ծառը մագլցելու կամ ճյուղերը վնասելու։ 6. Փոցխ Փոցխի հայրենիքը Չինաստանն է, օգտագործվում է հողը փխրեցնելու, հնձած խոտը և չորացած տերևները հավաքելու համար։ • Փայտից – օգտագործում են փափուկ հողը մշակելիս 7. Մանգաղ Մանգաղը հնում օգտագործել են հացահատիկը հնձելու համար, ներկայումս այգեպանները օգտագործում են, երբ խոտի մակերսը բավականին բարձր է և դժվար է խոտ հնձող մեքենայով քաղել։ Այգեգործությունը կարող է մի քանի անգամ հեշտանալ այս գործիքների շնորհիվ։ Վերջում չմոռանաք գործիքների խնամքի մասին։ Յուրաքանչյուր բույս իր մեջ պարունակում է հյութ, ուստի աշխատելուց հետո պետք է կանոնավոր մաքրել գործքիքները, ժամանակին սրել, պահել չոր տեղում, որպեսզի գործիքը կաշխատի երկար և արդյունավետ։ |