Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

5 հետաքրքիր մանկական խաղ երեխաների համար

Vahe Mardoyan
Հեղինակ`
Vahe Mardoyan
17:00, չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ.
5 հետաքրքիր մանկական խաղ երեխաների համար
    
    

Երեխաների ժամանակը հետաքրքիր դարձնելու համար շատ ծնողներ ընտրում են սեղանի հետաքրքիր խաղեր, որոնք լինում են ամենատարբեր տեսակների, սկսած զարգացնող խաղերից, մինչև արկածայինները։ Գաղտնիքն այն է, որ սեղանի խաղերն ունակ են զարգացնել երեխաների ընկալումը, սովորեցնել տառերը, թվերը, իսկ ավելի բարձր տարիքի երեխաներին դրանք կարող են ներկայացնել տրամաբանական խնդիրներ՝ արագ կողմնորոշվելու համար։ Այսպիսով, ստորև կանդրադառնանք մանկական խաղերի հինգ տեսակի և կպարզենք դրանց առավելությունները։


    

Հետաքրքրաշարժ մանկական խաղեր

Մեր օրերում կարող ենք ձեռք բերել տարբեր սեղանի խաղեր, որոնք կարող են ինչպես զարգացնել երեխաների այս կամ այն ունակությունները, այնպես էլ ստեղծել կատարյալ խաղային միջավայր։ Այսպիսով, ահա մի քանի զարգացնող խաղեր, որոնք կարող եք դիտարկել՝ երեխաների հետ հետաքրքիր ժամանակ կազմակերպելու համար։


    

1․ Պինգվիններով աշտարակ

Խաղը նախատեսված է 4-10 տարեկան երեխաների համար և պահանջում է 2-4 խաղացող։ Խաղացողները վերցնում են մեկական պինգվին և դնում նրան աշտարակի գագաթին։ Իսկ աշտարակի գագաթին հասնելու համար նրանք պիտի հաղթահարեն մի շարք մարտահրավերներ։ Բացի այդ, խաղացողները պիտի զգուշանան, քանզի աշտարակը կարող է փուլ գալ և հեռացնել այն խաղացողին, ում շրջադարձի ժամանակ աշտարակը փլվել է։

Այս խաղը երեխաներին սովորեցնում է բալանս և համբերության զգացում, քանզի յուրաքանչյուր կտրուկ քայլ կարող է անդառնալի հետևանք թողնել պինգվինի կյանքում։


    

2․ Թափոնների դասակարգում

Խաղը նախատեսված է 5+ տարիքի երեխաների համար և պահանջում է 1-4 խաղացող։ Խաղի ընթացքում երեխաները դասակարգում են աղբի պատկերներով քարտերը՝ ըստ դրանց տեսակի, քանզի գոյություն ունեն թափոնների որոշ տեսակներ, որոնք այրվելիս առաջացնում են թունավեր ծուխ։ Այսպիսով, խաղացողներն առանձնացնում են վերամշակելի թափոնները՝ շրջակա միջավայրի մաքրությունը պահպանելու համար։


    

Խաղի օգնությամբ երեխաները սովորում են տարբերել վնասակար և վերամշակելի թափոնների տեսակները, ինչի արդյունքում այս գիտելիքը կիրառում են նաև սեղանի խաղից դուրս՝ առօրյա կյանքում։ Բացի այդ, խաղը զարգացնում է երեխաների ճանաչողական և տրամաբանական ունակությունները, որոնք նույնպես, իրենց դերն ունեն նաև առօրյա կյանքում։


    

3․ Դինգ Դինֆ Ռինգ

Խաղը նախատեսված է 4-10 տարիքի երեխաների համար և պահանջում է 2-6 խաղացող։ Կարող են խաղալ ինչպես երեխաները, այնպես էլ մեծերը։ Խաղը տրամադրում է բազմերանգ ռեզիններ, որոնք պետք է հագցնել մատների վրա՝ առանց ժամանակ կորցնելու։ Սակայն, խաղացողները պիտի առաջնորդվեն քարտում նշված հերթականությամբ և ռեզինները մատներին հագցնեն ըստ քարտի։

Խաղը զարգացնում է արագ արձագանքման հմտությունները, ավելի փոքր տարիքի երեխաներին սովորեցնում է գույները, ինչպես նաև զարգացնում է երեխայի գիտակցությունը։


    

4․ Պանիր կամրջակ

Խաղը նախատեսված է 3-8 տարեկան երեխաների համար և պահանջում է 1-4 խաղացող։ Այն ներառում է երեք առաջադրանք։ Առաջին խաղի ընթացքում խաղացողները մկնիկի վրա դնում են պանիրներ․ հաղթում է այն անձը, ով առաջինն ամբողջությամբ կազատվի իր պանիրներից։

Երկրորդ խաղի ընթացքում խաղացողները կրկին պիտի ստեղծեն պանիրների բուրգ, սակայն վերջում գագաթին պիտի ավելացնեն մկնիկի։ Իսկ հետո, խաղացողները պիտի շրջեն բուրգը, առանց կորցնելու մկնիկներին։

Երրորդ խաղը միավորում է խաղացողներին՝ երկու մկնիկների միջև հսկա կամար ստեղծելու համար։

Խաղը ստեղծում է ինչպես մրցակցային, այնպես էլ թիմային մթնոլորտ, ինչի շնորհիվ երեխան զարգացնում է թիմում աշխատելու և թիմակիցներին հարգելու հմտությունը։


    

5․ Ավիատոր

Խաղը նախատեսված է 4-8 տարիքի երեխաների համար և պահանջում է 2-4 խաղացող։ Յուրաքանչյուր խաղացողի տրվում է հատուկ ոտնակ, որոնք սեղմելիս վեր են նետվում թռչող ինքնաթիռներ՝ փրկելու հավերին։ Հարվածի ընթացքում ինքնաթիռը պտտվում է, սակայն խաղացողը պիտի օդաչուին ուղղորդի մյուս խաղացողի հավերի ուղղությամբ։

Խաղի օգնությամբ երեխաները սովորում են գործել արագ։


    

Ամփոփում

Զարգացնող խաղերը երեխաներին թույլ են տալիս միմյանց, ինչպես նաև ծնողների հետ ստեղծել խաղային կատարյալ միջավայր, որտեղ կարևորվում է ինչպես մրցակցային ոգին, այնպես էլ թիմային աշխատանքը։ Այսպիսով, այցելելով խաղերի խանութ ձեռք կբերեք ձեր նախընտրած տարբերակը՝ լավագույն ժամանցի համար։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1508 | 0 | 0
Facebook