Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի գործիքի պատմություն

Content Master
Մամուլի խոսնակ`
Content Master
16:38, ուրբաթ, 08 մարտի, 2024 թ.
Մի գործիքի պատմություն

Այս հոդվածում խոսելու ենք բալգարկա գործիքի (հայերեն՝ անկյունահղկիչ) ստեղծման պատմության և հենց գործիքի առանձնահատկությունների մասին:

Եվ այսպես, բալգարկան ռուսերենից փոխառություն է՝ «болгарка» (թարգմ.՝ բուլղարուհի) բառից: Գործիքն ստեղծվել է 20-րդ դարի 70-ական թվականներին՝ Բուլղարիայի Լովեչ քաղաքում, Eltos ապրանքանիշի ներքո գտնվող Sparky Eltos ձեռնարկությունում: Այս անկյունահղկիչ մեքենան առաջին անգամ Խորհրդային Միություն արտահանվեց հենց բուլղարացիների կողմից, ինչի պատճառով էլ մինչ այժմ, ամբողջ հետխորհրդային տարածքում, բալգարկա են անվանում ցանկացած անկյունահղկիչ մեքենա, անգամ եթե այն այլ երկրից է:

Բալգարկայի կամ անկյունահղկիչ մեքենաների տեսակները

Կախված հիմնական տեխնիկական և գործառնական հատկանիշներից՝ առանձնացվում են անկյունահղկիչների մի քանի տեսակներ:

Ըստ շարժիչի սնուցման աղբյուրի

  • Էլեկտրական բալգարկաներն ամենահայտնի մոդելներն են, որոնք աշխատում են էլեկտրական հոսանքով: Սնուցման տեսակետից միակ թերությունը, թերևս, անզգուշության պատճառով լարը կտրելու վտանգն է:
  • Մարտկոցով աշխատող բալգարկաները շարժական անկյունահղկիչներ են, նախատեսված էլեկտրական վարդակից հեռու աշխատելու համար: Թերությունները՝ ոչ բավարար հզորություն և երկրորդ լիցքավորված մարտկոց ունենալու անհրաժեշտություն։
  • Բենզինով աշխատող բալգարկաները հարմար են քաղաքակրթությունից և էլեկտրական վարդակներից հեռու տարածքներում աշխատելու համար: Բենզինով աշխատող բալգարկաներն այնքան հզոր են, որ հարմար են ցանկացած կարծրության և ծագման նյութեր կտրելու համար:
  • Օդաճնշական անկյունահղկիչ մեքենաները սնվում են կոմպրեսորներից: Սեղմված օդով սնուցվող բալգարկան մյուսների շարքում առանձնանում է տարբեր աշխատանքներ կատարելու հեշտության, արտադրողականության բարձր մակարդակի, կոմպակտության և ցածր քաշի, խոնավության բարձր մակարդակների դիմակայունության, գերտաքացումից պաշտպանվածության, հրդեհային անվտանգության և երկարատև աշխատունակության շնորհիվ:

Ըստ բռնակի առկայության

  • Մեկ բռնակով (սովորաբար 115, 125 մմ սկավառակով) – թեթև և կոմպակտ անկյունահղկիչներ: Քանի որ անվտանգության կանոններն արգելում են բալգարկան մի ձեռքով պահել, հետևաբար անհրաժեշտ է մյուս ձեռքով պահել գործիքը:
  • Երկու բռնակով տարբերակներն ունեն հետևի (հիմնական) և առջևի (շարժական) բռնակներ:

Ըստ կիրառության

  • Կենցաղային – նախատեսված են տանը օգտագործելու համար, չափսերով փոքր են, թույլ հզորությամբ և հարմար չեն անընդմեջ օգտագործման համար։
  • Պրոֆեսիոնալ – առանձնանում են իրենց բազմաֆունկցիոնալությամբ և ծանրաբեռնված աշխատելու կարողությամբ:

Անկյունահղկիչների տեսակների նման բազմազանությունը հնարավորություն է տալիս ընտրել ձեր պահանջներին համապատասխանող լավագույն տարբերակը։


    

Անյունահղկիչների գլխադիրներ (նասադկաներ)

Անկյունահղկիչ մեքենան ունիվերսալ սարք է, որը կարելի է օգտագործել կտրելու, մանրացնելու, շերտազատելու, հղկելու, թեփահանելու, փայլեցնելու և այլնի համար: Աշխատանքի յուրաքանչյուր կոնկրետ տեսակի համար օգտագործվում է համապատասխան գլխադիր:

  1. Կտրող սկավառակներն օգտագործվում են մետաղ, քար և փայտ կտրելու կամ սղոցելու համար: Ադամանդե սկավառակները կօգնեն կտրել ցանկացած նյութ (սալիկ, քար, գրանիտ, բետոն և այլն):
  2. Մաքրող սլայդներն անհրաժեշտ են մակերեսից ժանգը, հին ներկը, ցեմենտը և այլ աղտոտիչները հեռացնելու համար:
  3. Հղկման և փայլեցման գլխադիրն ունի հղկող ծածկույթ, որն ընտրվում է ըստ մշակվող մակերեսի: Այս գլխադիրն օգտագործելիս պետք է հիշել, որ հղկման և փայլեցման համար անհրաժեշտ է հեղուկ և հղկող մածուկ:

Սկավառակ գնելիս կարդացե՛ք փաթեթավորման վրա նշված բնութագրերը կամ հարցրե՛ք ձեր վաճառքի խորհրդատուին՝ արդյոք այն կհամապատասխանի՞ ձեր պահանջներին և կարիքներին:

Անվտանգության կանոններ

Բալգարկան վտանգավոր գործիք է, որով աշխատելիս անհրաժեշտ է հետևել անվտանգության կանոններին՝ պաշտպանված լինելու և շրջապատող անձանց պաշտպանելու համար:

  • Պատշաճ կերպով հավաքեք և կոմպլեկտավորեք սարքը:
  • Երբեք մի՛ հանեք կափարիչը, որը վարպետին պաշտպանում է բեկորներից:
  • Հետևե՛ք սլայդի շարժման ուղղությանը:
  • Ընտրե՛ք կոնկրետ նյութին համապատասխան կցորդներ:
  • Բալգարկա գնելիս նախապատվությունը տվեք պտույտների արագությունը կարգավորող սարքին։
  • Օգտագործե՛ք պաշտպանիչ միջոցներ (ձեռնոցներ, ակնոցներ կամ դեմքի վահան, ռեսպիրատոր)

Հետևե՛ք վերը նշված հրահանգներին, և ձեր անկյունահղկիչ մեքենան ձեզ երկար տարիներ կծառայի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
359 | 0 | 0
Facebook