Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կյանքի ծիածան

21:51, չորեքշաբթի, 15 մայիսի, 2013 թ.
Կյանքի ծիածան

Հոգնել եմ ինձ տանջող բոլոր մտքերից, հոգնել բոլորից և լավից, և վատից: Ուղեղիս միջի դաջված մտքերից, ….Իմ Ազատությու՜ն, քեզ երկար եմ սպասել խնդրում եմ մնա չգնաս հանկարծ, որովհետև նոր կյանք եմ ուզում, վառ գույներով, այս դառն աշխարհից ցավն ու տառապանքը հանել եմ ուզում, գեթ մի օր անկեղծ ժպտալ եմ ուզում….Շատ բան չեմ ուզում պարզապես գրքի նոր էջ եմ ուզում, որտեղ հերոսուհին ես եմ լինելու պարտեզում նստած, թարմ օդ շնչելիս, կսկսեմ գրել գրքիս նոր էջը լուսավոր կետից: : Եվ այս ամենը կապված կլինի մեզ հետ, որը կկոչենք «Կյանք» … ընդհամենը 5 տառից բաղկացած, բայց բոլորին կապող: Ամեն վայրկյանը, պահը, ակնթարթը պետք է օգտագործել ճիշտ: Մի անգամ էս ունենում և այն պետք է բարության համար օգտագործել, որը քիչ է և այդ է ամենի պատճառը, որը մենք չենք սիրում. դա այդ քիչ Ժամանակն է, որը մենք ունենք և չգիտենք, ինչպես հասցնենք օգնել և մեզ, և մեր հարազատներին, բայց այն ամենաթանկն է մեզ համար: Մարդիկ ցանկանում են քեզ հետ տալ, որպեսզի տեսնեն կրկին իրենց երջանիկ պահերը, բայց չեն կարողանում, փորձում են հետ տալ, որ իրենց սխալի վրա ճիշտը կառուցեն, բայց դու այն սառնասիրտ մարդկանց նման հնարավորություն չես տալիս: Ես միշտ ցանկացել եմ, այդ ժամանակի մեջ ազատություն որսալ, բայց ինչպես, եթե ժամանակս չի բավականացրել ինձ…Երևի ես հենց այսպես էլ կմնամ իմ ստեղծած աշխարհում, եղանակի հետ համընթաց տրամադրություններով, իմ սահմանափակ ազատության մեջ…Ինչ ասեմ ինձ բաժին չընկավ այն ինչ ես էի կամենում….Չնայած ասում են, որ անձրևից հետո միշտ էլ Ծիածանա դուրս գալիս, , , , Երևի կգա մի օր և ես կարթնանամ կտեսնեմ, որ ժամանակս շատ է, որ կյանքս ծիածանի գույներով է, որ ես չմտածելով էլ անցյալիս մասին, վազում եմ իմ ապագայի փայլի հետևից ….Կյանքում երբեք չպետք է վախենալ, հուսահատվել, պետք է կտրուկ քայլերի դիմել: Որովհետև կյանքը կարճ է և պետք է այնպես անենք, որ ամեն պտուղից օգտված լինենք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6638 | 0 | 0
Facebook