Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քո ափերում սեր իմ անունը կրող

09:44, հինգշաբթի, 31 մայիսի, 2018 թ.
Քո ափերում սեր իմ անունը կրող

Քո շուրթերում ջե՜րմ,

Քո աչքերում շո՜ղ,

Քո ժպիտում խո՜սք սերտելու աղոթք,


    

Քո արյունը քա՜ղցր

Լուսաբացի հեքիաթ,

Իմ հեռավո՜ր անցյալ,

Իմ կարո՜տ,

Իմ ներկա՜:


    

Իմ երգերում՝ թափառական,

Իմ խոսքերում՝ մունետիկ,

Չե՜նք ծերանում, սակա՜յն

Մեծանում ենք լռին:


    

Ու դողո՜ւմ է արևը

Երկինքներում կապույտ,

Ու ընկնո՜ւմ են հրեշտակներ

Ձագուկները գրկում…


    

Աշխարհում վի՜շտ ու պատուհաս…

Կարոտներ շղթայված

Եվ ի՛մ մեջ

Եվ քո՛ մեջ,


    

Սակայն սիրելիս այս ամենը հե՜չ,


    

Քո ժպի՜տը շոյող

Քո ափերում սեր իմ անունը կրող:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3749 | 0 | 0
Facebook