Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Առաջ ուրիշ էի

.Ռ. Սան
Հեղինակ`
.Ռ. Սան
20:15, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Առաջ ուրիշ էի

Լինում է չէ՞, երբ առանց որևէ շահի ուզում ես փոխել մեկի կյանքը: Ուզում ես նրան տեսնել երջանիկ և կյանքով լի: Հավատալ, որ ևս մեկը կսկսի սիրել այն՝ինչ ունի: Չեմ էլ մտածել, որ ես կցանկանամ մեկին օգնել, որովհետև այդքան քաջություն և ուժ չեմ ունեցել, որպեսզի լսեմ ուրիշի պատմությունը, ապրեմ նրա հետ նույն ցավը: Գիտե՞ք, ես փորձեցի: Ես վախով էի լցված, վախով, որ ցավ կպատճառեմ նրան՝իմ հեռանալով: Արդյունքում ես մնացի և մինչև վերջ շարունակեցի օգնել: Ինձ զգում եմ առավել թեթևացած: Չեք էլ պատկերացնի, թե որքան հաճելի է, երբ ինչ-որ մեկը շնորհակալություն է հայտնում քեզ՝քո գոյության համար: Միանգամից երջանկանում ես, ինքդ չես հասկանում որքան մեծացար, որ քեզ սկսեցին սիրել և լսել քեզ: Ասել, որ հեշտ չտրվեց նրան ընկերանալը, ոչինչ չի նշանակում: Քիչ է ասել, թե խոսեցի և նա ինձ հասկացավ: Ես շատ հարցերում մեղավոր եմ: Մեղավոր եմ, որ երբևէ ցավեցրել եմ նրան: Հաճախ մտածում էի, որ լավագույն տարբերակը հեռանալն էր, բայց սխալվում էի: Դրանով էլ ավելի էի թուլանալու: Հեշտ է փախչելը խնդրից: Թվում է, թե ամեն բան հարթում ենք, արդյունքում ավելի խորացնելով խնդիրը: Եթե խոսեմ, շատ կգրեմ, բայց ամենակարևոր ձեռքբերումն ինձ համար նրան օգնել էր:
     Քո ժպիտի առկայությունն ասում է, որ ես, չէ, չէ, մենք հաղթել ենք: Դու իմ հարազատ և հոգատար: Եթե աշխարհն էլ քեզ մեջքով կանգնի, ես կմնամ կողքիդ, ձեռքդ բռնած:
    
     Ռ.Սան
     [23.11.16թ.]

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
796 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ