Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սպասում

21:59, շաբաթ, 12 նոյեմբերի, 2016 թ.
Սպասում
    
    

Պարանի խեղդածն

ի՞նչ պետք է լինի -

Մեկ-երկու վայրկյան

ու դու հեռացար…

Առավել դաժան է ձեռքը կարոտի՝

Անգո՜ւթ,

Արնաշո՜ւրթ

Ու արնածարա՜վ:


    

Մարմինդ այրվում է կարոտի եռքում,

Հոգիդ փորձում է դուրս գալ քեզանից,

Եվ այս ամենը քո մեջ,

քո ներսում

Անկախ քո կամքից…


    

Ինքդ քո ներսում

Խո՜ւլ, համր ու կույր,

Զա՛րկն ես շոշափում կյանքի ու մահվան,

… Խեղդվողի համար Կարոտի ձեռքում

Չկա՛ փրկության ոչ մի տարբերակ:


    

Ու ապրում ենք մենք -

Կարոտի լերդուկը կոկորդում պահած…

Ու սպասում ենք մենք

Այդ հոգեվարքում -


    

Կյանքի ու մահվան

Տուրևառության….


    

Նոյոմբեր Երևան 2016

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3235 | 0 | 0
Facebook