Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

5 գործողություն, որ հաջողակ մարդիկ անում են ամեն առավոտ

23:57, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
5 գործողություն, որ հաջողակ մարդիկ անում են ամեն առավոտ

Գիտե՞ք, թե ինչ է հարկավոր անել ամեն առավոտ՝ օրն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Ըստ մասնագետների՝ բիզնեսում ամենահաջողակ եւ բարձր աշխատավարձ ստացող անձիք ամեն առավոտ կատարում են հետեւյալ հինգ գործողությունները, որոնց միջոցով կարողանում են ճիշտ եւ արդյունավետ պլանավորել իրենց օրը։

1. Կատարում են առավոտյան վարժություններ։ Աշխատանքից առաջ վազելը կամ մարզասրահ հաճախելը էական նշանակություն ունի աշխատանքի կատարման վրա։ Մարզումները կարեւոր են, քանզի դրանք օգնում են ազատվել ավելորդ մտքերից եւ պատրաստվել այն մարտահրավերներին, որոնք սպասվում են ձեզ օրվա ընթացքում։

2. Առողջ նախաճաշ։ Անհնար է անցկացնել արդյունավետ եւ հաջողված օր, եթե դուք ձեր մարմինը չեք «լիցքավորել» անհարժեշտ ու ճիշտ «վառելիքով» ։ Առողջ նախաճաշը օգնում է պահպանել էներգիայի մակարդակը եւ ակտիվ լինել ամբողջ օրվա ընթացքում։

3. Ստուգեք եւ մաքրեք ձեր էլ.փոստը։ Չնայած ոմանք այս գործով զբաղվում են կեսօրին, բայց այն պետք է անել աշխատանքից առաջ, որպեսզի պատասխանեք շտապ հաղորդագրություններին եւ ժամանակ չկորցնեք։

4. Հասկանալ օրվա անելիքները։ Եթե արդեն ստուգել եք ձեր էլ.փոստը, ուրեմն հստակ գիտեք, թե ինչ է ձեզ սպասվում օրվա ընթացքում եւ ինչ է պետք անել՝ օրվա վերջում լավ արդյունք գրանցելու համար։

5. Առաջնահերթությունների ցուցակ կազմեք։ Օրը չի կարող լիարժեք պլանավորված լինել, եթե չգիտեք՝ ինչն է ավելի կարեւոր եւ որը պետք է առաջնահերթ անել։


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
1346 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ