Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուղևորափոխադրումների խնդիրների կարգավորումը Գյումրիում

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
22:01, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Ուղևորափոխադրումների խնդիրների կարգավորումը Գյումրիում

Գյումրի որոշ թաղամասերում ընդհանրապես բացակայում են կանգառները, դրան հավելած նաև երթուղային ուղևորափոխադրումներ կազմակերպման խնդիրները (վարորդների պարտականություններից մինչև մեքենաների մաքրություն): Երթուղային տաքսիները ոչ բարեկարգ վիճակում են, աշխատում ենք երթացուցակի խախտումներ, որոշ թաղամասերում երեկոյան ժամերին այլևս քաղաքային տրանսպորտ չի գործում:

Գյումրու տրանսպորտային ենթակառույցի կարգավորումը պետք է սկսել ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԻՑ: Վարորդներն պետք է հստակ իմանան իրենց պարտավորությունները, իսկ ուղևորներին պետք է հնարավորություն ընձեռվի ծանոթանալու իրենց իրավունքներին: Այդ նպատակի համար քաղաքային երթուղիները սպասարկող մեքենաներում պետք է փակցված լինեն ուղևորների իրավունքների ու վարորդների պարտականությունների մասին ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ: Վարորդները չպետք է ծխեն՝ վտանգելով ուղևորների առողջությունը, չպետք է խոսեն բջջային հեռախոսով կամ օգտվեն հեռահաղորդակցության այլ միջոցներից՝ ուշադրության շեղմամբ վտանգելով ուղևորների կյանքը, պետք է հարգալից վերաբերվեն բոլոր ուղևորներին, չպարտադրեն իրենց երաժշտական ընտրությունը, վարորդը պետք է ունենա կոկիկ տեսք ու կրի համազգեստ:

Պետք է խստագույնս արգելվի նախատեսվածից ավել ուղևորների փոխադրումը. երթուղային տաքսիներում ԿԱՆԳՆԱԾ ՈՒՂևՈՐՆԵՐ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ:

Պետք է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ: Անարդյունավետ է, երբ քաղաքային տրանսպորտն աշխատում է օրվա տարբեր ժամերին նույն պարբերականությամբ, արդյունքում օրվա որոշ ժամերին մեքենաներում բացարձակ տեղ չկա, իսկ մնացյալ ժամերին մեքենաները դատարկ են աշխատում: Մենք առաջարկում ենք կոնկրետ երթացուցակները հարմարացնել ուղևորափոխադրումների հոսքին: Նախ անհրաժեշտ է ուսումնասիրել տարբեր թաղամասերից ուղևորափոխադրումների ժամային ծանրաբեռնվածությունը, ապա առաջադրել լուծումներ: Եթե առավոտյան ու երեկոյան՝ աշխատանքի գնալու և վերադառնալու ժամերին ուղևոր քանակը մեծ է, ապա տվյալ երթուղին սպասարկող մեքենաները կաշխատեն ոչ թե 5 րոպե պարբերությամբ, այլ 3 րոպե, նույն տրամաբանությամբ ցերեկային ժամերին կաշխատեն 5-ի փոխարեն 8 րոպեի պարբերությամբ: Երթացուցակները կփակցվեն կանգառներում և մեքենաների մեջ, բոլորին հասանելի տեղում:

Քաղաքի տրանսպորտային երթևեկության հատուկ խնդիր է նաև ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՆԲԱՐԵԿԱՐԳ ՎԻՃԱԿԸ, հատուկ ուշադրությամբ պետք է հետևել մեքենաների մաքրության պահպանմանն ու սրահի պատշաճ պայմաններին: Տրանսպորտից օգտվելը գյումրեցուն տհաճություն չպետք է պատճառի:

Քաղաքային տրանսպորտի ցանցը պետք է աստիճանաբար փոխարինվի ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ, որոնք կլինեն շատ ավելի հարմարավետ ու հարմարեցված կլինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Քաղաքային տրանսպորտի համար կներդրվի ուղևորափոխադրումային ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, որը կլինեն կանխավճարայաին և հետվճարային տարբերակներով, անգամ հնարավոր կլինի ուղևորափոխադրման համար վճարել հեռախոսի միջոցով: Սրանով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել վարորդի և ուղևորների միջև շփումը, վարորդները կաշխատեն զուտ աշխատավարձով, ուստի և շահագրգռված չեն լինի խախտելու ուղևորափոխադրման կանոնները:

Ծայրահեղ սոցիալական ծանր պայմաններում բնակվող քաղաքացիները, ծերերը, դպրոցականներն ու այլ սոցիալական խմբեր ուղևորափոխադրումների քարտերը կհամալրվեն հատուկ ամսական անվճար փաթեթներով, այսինքն ԱՆՎՃԱՐ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ:

Քաղաքակիրթ տրանսպորտ ունենալու մեխանիզմը ոչ միայն առկա երթուղիների գործունեության կարգավորումն է, այլև գործուն այլընտրանքի ներդնումը: Քաղաքի այն թաղամասերը, որտեղ կանոնավոր ուղևորափոխադրումները խնդիրներ են տալիս կամ երեկոյան ժամերին տրանսպորտ չկա, ներդրվելու է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏԱՔՍԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ: Կոնկրետ երթուղիներում կներդրվնեն տաքսիներ, որոնք կաշխատեն յուրաքանչյուր ուղևորի հաշվով հստակ սակագնով: Օրինակ՝ քաղաքի ծայրամասային հատվածից մինչև կենտրոն ուղևորափոխադրումը մեկ անձի հաշվով կարժենա 100-150 դրամ (սակագները կորոշեն ըստ կոնկրետ երթուղիների): Այս համակարգով մենք նաև մի շարք վարորդների համար մշտական աշխատատեղեր կստեղծենք:

«Ալյանս» կուսակցության պայմանագիրը գյումրեցիների հետ

Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2312 | 0 | 0
Facebook