Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Մենք հաղթելո՛ւ ենք – հաղթելո՜ւ ենք լուռ

16:28, Суббота, 17 Октября, 2020 года
Մենք հաղթելո՛ւ ենք – հաղթելո՜ւ ենք լուռ
    
    
    

Տեսնո՞ւմ եք ինչպես են աչքերն աշխարհի

կծկվե՜լ, փոքրացե՜լ,

Ինչպե՞ս է աշխարհը լեզուն կուլ տվել…

Ի՞նչպես է հույսը ձգված հյուսիսին

սառե՜լ, մնացե՜լ…

Հավատը ուղղված դեպի արևմոտք՝

ճաքե՜լ, չորացե՜լ,


    

Լսո՞ւմ եք կաթոցը՝ կաթոցը ցավի՜-

Կա՜թ-կաթ կաթացող հողին հայկական,

Դա ցա՜վն է կաթում

համայն աշխարհի անտարբերության…


    

Մենք հաղթելո՛ւ ենք – հաղթելո՜ւ ենք լուռ,

Մենք ցնծալո՛ւ ենք – ցնծալո՜ւ ենք լուռ,

Սգալո՜ւ ենք լո՜ւռ, մեր մեջ ցա՜վն առած

Համայն աշխարհի

Անտարբերությա՜ն

հայացքի առաջ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2600 | 0 | 0
Facebook