Հիշողություն է մուրում
Խիղճդ՝
Ումի՞ց, չգիտի՜
Ու նմանվում կքվա՜ծ, լացող ուռենու…
… Անշարժ իրերի սրտերը քա՜ր են,
Որ նկարվա՜ծ են
Քո իսկ աչքերում…
…Եվ կո՜ւռք են դառնւմ իրերը անշարժ,
…Եվ ապաքինո՜ւմ են տկար մտքերին,
…Եվ երանելի՜ են դառնում վայրկյաները այն-
Քո բոլո՜ր,
Բոլո՜ր
Ժամանակների…
…Եվ օրերն այսպե՜ս քեզ տանո՜ւմ են
Ինձնից,
…Եվ մնո՜ւմ են այսպիսի երանելի
Հուշե՜ր,
…Եվ անշարժ իրերում տանջանքնե՜ր են
Անջինջ,
…Եվ ստիպո՜ւմ ն սրտիս քեզ անընդհատ
Հիշել: