Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Նորաստեղծ « The sounds of arts» ջազ խումբը առաջին անգամ ներկայացավ հանդիսատեսին

22:05, Пятница, 29 Января, 2016 года
Նորաստեղծ « The sounds of arts» ջազ խումբը առաջին անգամ ներկայացավ հանդիսատեսին

Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահը լի էր ջազի սիրահարներով: Առաջին անգամ բեմ բարձրացավ նորաստեղծ «The sounds of arts» ջազ խումբը, որի ստեղծումը Հայպետֆիլհարմոնիայի 2015 թ. կարևոր նախաձեռնություններից էր: Խմբի երաժշտացանկում ընդգրկված են միայն գործիքային կատարումներ, կատարողներն էլ հայ երաժշտարվեստում կայացած երաժիշտներ են՝ ֆլեյտա՝ Սյուզի Բարսեղյան, սաքսաֆոն՝ Արթուր Եղիազարյան, բասկիթառ՝ Արամ Կարապետյան, դաշնամուր՝ Արտակ Մարուքյան, հարվածային գործիքներ՝ Րաֆֆի Խորոզյան: Համերգին ներկա էին մշակութային գործիչներ, մտավորականներ, երաժշտասերներ, ովքեր ունկնդրեցին ազգային և արտասահմանյան երաժշտական ստեղծագործություններ՝ երաժշտական տարբեր ժանրերի համադրմամբ: «The sounds of arts» -ը ներկայացրեց դրանք նորովի ու ինքնատիպ մեկնաբանմամբ: ՀՊՖ տնօրեն Գագիկ Մանասյանի խոսքերով՝ խմբի ստեղծումն ունի նաև գիտաճանաչողական նպատակ. առաջիկայում նախատեսվում է շրջագայություններով հանդես գալ Հայաստանի մարզերում՝ ծանոթացնելով ժամանակակից երաժշտությանն ու մշակույթին: Գ. Մանասյանի խոսքերով նպատակ կա խումբը հետագայում ընդլայնել՝ ընդգրկելով նաև ազգային նվագարաններ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4035 | 0 | 0
Facebook