Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Սահմանապահ մարզերի աշակերտների այցը Երևանի մշակութային օջակներ

21:51, Пятница, 30 Октября, 2015 года
Սահմանապահ մարզերի աշակերտների այցը Երևանի մշակութային օջակներ

ՀՀ Կառավարության աջակցությամբ, Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ջանքերով իրականացվող, , Մշակութային կրթօջախներ-դպրոց, , ծրագիրը կրկին մայրաքաղաքում հյուրընկալել էր սահմանապահ մարզերի աշակերտներին: Ծրագրի նպատակն է սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների գիտաճանաչողական այցի ապահովումը մայրաքաղաքի մշակութային օջախներ:

Երկու օր շարունակ՝ հոկտեմբերի 29-30-ը, սահմանապահ մարզերի՝ Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ 150 երեխաներ, իրենց ուուցիչների հետ, պետֆիլհարմոնիայի աշխատակիցների ուղեկցությամբ հյուրընկալվեցին Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանում, Ազգային պատկերասրահում և Կոմիտասի անվան թանգարանում, ծանոթացան մեր ազգային, մշակութային հարստությանը, պատմությանը: Երեկոյան, , Առնո Բաբաջանյան, , համերգասրահում երեխաների համար կազմակերպվեց համերգ՝ Հայպետֆիլհարմոնիայի հայ Ֆորկլորային համույթի կատարմամբ:

Երեխաներից շատերի համար սա ոչ միայն առաջին այցելությունն էր երևանյան մշակութային օջախներ, այլև առաջին ճանապարհորդությունը՝ Երևան, ուստի նրանց հետաքրքրում էր ամեն ինչ՝ թե՛ այն մշակութային օջախները, որտեղ հյուրընկալվեցին, թե՛ մայրաքաղաքի կոթողները, թե՛ փողոցներն ու շինությունները: Հատկապես տպավորված էին Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարան կատարած այցով, քանի որ իրենց աչքերով տեսան բանաստեղծի անձնական իրերը՝ գրասեղանը, ակնոցը, թանաքամանը, բազմաթիվ այլ իրեր:

Երեխաներին ուղեկցող ուուցիչները հավաստեցին, որ թեև սահմանամերձ գյուղերից շատերը ապրում են մշակութային կյանքով, ունեն գրադարան, մշակույթի տուն, երգի, պարի, ձեռագործության և այլ խմբակներ, սակայն նմանատիպ այցերը անչափ կարևոր են երեխաների գեղագիտական ճաշակի ձևավորման, ինչպես և չանաչողական առումով: , , Դպրոցը տալիս է միայն տեսական գիտելիքներ, սակայն այս այցի շնորհիվ նրանք կկարողանան նաև առարկայական գիտելիքների ստանալ, , -վստահեցրեց Ճամբարակ համայնքի թիվ 1 հիմն. դրոցի ուսուցչուհի Արմինե Վարդանյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և իրենց ջերմորեն ընդուելու համար:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը համոզված է, որ ժամանակակից կրթական համակարգը և դրանից բխող ծրագրերն ու չափորոշիչների բովանդակային արդյունավետությունը կարող է ավելի բարձր լինել: Դրա համար անհրաժեշտ է տեսական գիտելիքների մատուցումը համատեղել գործնական ու առարկայական գիտելիքների հետ, կարևորել երեխաների հոգևոր-մշակութային դաստիարակության անհրաժեշտությունը՝ ապագա քաղաքացու ձևավորման հարցում: Գ. Մանասյանը վստահեցրեց, որ նախագիծը շարունակական է լինելու:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4536 | 0 | 0
Facebook