Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

ՌԻՏԱ ՇԱՌՈՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ. «ԹԱՌ»

21:13, Вторник, 13 Октября, 2015 года
ՌԻՏԱ ՇԱՌՈՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ. «ԹԱՌ»

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի հերթական ֆիլմի շնորհանդեսը: Այն թվով ութերորդն է, որը ներկայացնում է ազգային նվագարաններից թառը: Ֆիլմում թառի ողջ պատմությունն է՝ ամենահին ժամանակներից մինչև մեր օրերը, գործիքի՝ դարերի ընթացքում կրած փոփոխությունները, տեխնիկական հնարավորությունները, ինչպես և վարպետ կատարողներն ու այդ նվագարանը պատրաստողները:

Այս ֆիլմով հեղինակը նպատակ է դրել իր առջև առաջին հերթին ժողովրդին կապելու իր ազգային ակունքների հետ, իսկ աշխարհին ցույց տալու, ապացուցելու, որ թառը հայկական նվագարան է՝ չնայած մեր հարևանների ստահոդ տեղեկություններին ու այն հանգամանքին, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն, առանց համադրելու պատմական իրական փաստերը, 2013-ին թառը ճանաչել է որպես ադրբեջանական ազգային նվագարան:

Ռ. Շառոյանը ինչպես նախորդ ֆիլմերի, այնպես էլ նոր ֆիլմի դեպքում պեղել է բոլոր հնարավոր աղբյուրներից՝ երաժշտական գրադարաններ, մատենադարանի արխիվներ, հնագույն և արդի ամենատարբեր էջեր:

-Լինի հայրենիք, եկեղեցի, մարդ, ծառ թե թուփ, եթե սիրում ես, ուրեմն պարտական ես: «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի դեպքում այլ կերպ լինել չէր կարող: Սա իմ մեծ սիրուց ծնված գործ է, որին ես խորը նվիրումով և պատասխանատվությամբ եմ վերաբերվում, - ասաց Ռ. Շառոյանը:

Հեղինակին շնորհավորելու էին եկել բազմաթիվ մտավորականներ, երաժշտագետներ, պարզապես մշակութասեր մարդիկ, ովքեր սիրում ու գնահատում են Շառոյանի արվեստը:

Վաստակավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը և ռեժիսոր, կինոգետ Էմանուել Մանուկյանը, ով նաև վարում էր միջոցառումը, անդրադարձան հեղինակի կատարած մեծ ու նվիրական աշխատանքին, գնահատեցին նրա սերն առ հայրենիք, ազգային մշակույթը: Մաղթելով հեղինակին ստեղծագործական մեծ եռանդ, նրանք հույս հայտնեցին, որ մոտ ապագայում Ռիտա Շառոյանը ծնունդ կտա «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի հերթական ֆիլմին:


    

Գ. Եգանյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
4920 | 0 | 0
Facebook