Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

ՆՇՎԵՑ ՀԱՅ-ԿԱԶԱԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 16-ԱՄՅԱԿԸ

13:23, Четверг, 03 Декабря, 2015 года
ՆՇՎԵՑ ՀԱՅ-ԿԱԶԱԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 16-ԱՄՅԱԿԸ

Հայ-կազակական բարեկամության և համագործակցության կազմակերություն ստեղծելու գաղափարը ծագել է դեռևս 1992 թվականին, երբ ռուսաստանյան կազակների մի խումբ այցելել է Հայաստան՝ հարգելու իրենց այն նախնիների հիշատակը, ովքեր Ռուսաստանի կայսրության զորքերի կազմում դարեր առաջ կռվել են հայոց հողում:

Կառույցի ստեղծման գործում իր մեծ ներդրումն ունեցավ ՀՀՊՆ նախկին աշխատակից, գեներալ Կարապետ Զադոյանը: Նրա ջանքերի շնորհիվ, 1999 թ. ստեղծվեց «Բարեկամության և համագործակցության հայ-կազակական միջազգային միավորում» հասարակական կազմակերպությունը, որի գործունեության նպատակն էր նպաստել ազգամիջյան կոնֆլիկտների կարգավորմանն ու կանխարգելմանը, աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, հայկական հողում կազակների պատմական հետքերի՝ եկեղեցիների, մատուռների, գերեզմանների պահպանմանը:

Այս տարի լրանում է հայ-կազակական կազմակերպության ստեղծման 16-րդ ամյակը: Այդ առիթով նոյեմբերի 30-ին, Հայֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան՚ համերգասրահում, տեղի ունեցավ ցերեկույթ: Միոջոցառմանը ներկա էին հայ-կազակական միության ղեկավար կազմը, անդամներ, հյուրեր հանրապետության տարբեր մարզերից:

Ողջունելով ներկաներին, հայ-կազակական խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Մ. Գրիգորյանը անդրադարձավ Հայաստանում կազակական շարժման ստեղծման պատմությանը, սկզբնավորմանն ու դրա նվիրյալներին, որոնց շարքերում է նաև Անդրանիկ Օզանյանը: Կարևորեց հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած միության մեծ ավանդը: Մ. Գրիգորյանը առանցքային համարեց Ռուսաստանի հետ ամուր բարեկամություն ունենալու հանգամանքը՝ գնահատելով համատեղ ձեռքբերումները:

Միության հիմնադիր, խորհրդի նախագահի տեղակալ Կ. Զադոյանն իր ելույթում ասաց. «Հույս ունենք, որ Հայաստանի իշխանությունները ըստ արժանվույն կգնահատեն այն հասարակական կազմակերպությունների ջանքերը, որոնք աշխատում են հայրենիքի պաշտպանողականությունն ամրապնդելու, երիտասարդությանը ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու, հայրենասիրական նախաձեռնություններ մշակելու և իրագործելու ուղղությամբ՚:

Կ. Զադոյանը նաև նշեց, որ կարևոր բաղադրիչ է Ռուսաստանի և այլ երկրների կազակական միությունների ու միավորումների հետ ամուր բարեկամական կապեր ձևավորելու գործընթացը: «Այստեղ դեռ շատ բան կա անելու: Բայց լավ, խոստումնալից հիմքեր արդեն հաջողվել է դնել՚ -հավեստեց գեներալը:

Ելույթ ունեցան նաև կազմակերպության հոգևոր առաջնորդ հայր Տեր Մխիթարը, գեներալներ Սեյրան Չախոյանը, Արսեն Ֆիդանյանը: Ելույթ ունեցողները նույպես անդրադարձան կազմակերպության գործունեությանը, ռուսաստանյան կազակական ընկերության հետ ունեցած սերտ կապերին, ամփոփեցին վերջին ժամանակաշրջանում կատարված աշխատանքները, գնահատեցին արդյունքները, խոսեցին նկատված բացթողումների ու դրանց լուծման ուղիների մասին:

Ելույթ ունեցողները նաև շնորհակալություն հայտնեցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիային, ի դեմս տնօրեն Գագիկ Մանասյանի, իրենց հանդիպումներին մշտապես սատարելու համար:

Հանդիպմանն ընթերցվեց հայ- կազակական հասարակական կազմակերպության անդամների համատեղ հայտարարությունը, որով նրանք իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագծին՝ կարևորելով դրանում տեղ գտած հստակ երաշխիքները՝ մարդու իրավունքների պաշպանության և հիմնարար ազատությունների հետևողական իրականացման, հայրենիքի սահմանների ապահովման և բնակչության անվտանգության պետական քաղաքականության սկզբմունքների մասին:

Հանդիպման գեղարվեստական հատվածում ելույթ ունեցան կազմակերպության երիտասարդական թևի անդամները՝ ներկայացնելով երաժշտական գեղեցիկ կատարումներ, ինչպես և Վին-Չու մարտարվեստի հնարքներից:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4891 | 0 | 0
Facebook