Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

«ԱՊՐԵԼ ԽԱՂԱՂ» . Երգի պրեմիերա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում

13:17, Среда, 28 Октября, 2015 года
«ԱՊՐԵԼ ԽԱՂԱՂ» . Երգի պրեմիերա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում


     https://www.youtube.com/watch?feature=youtu.be&v=SaXQTFCyN1o&app=desktop
    

     Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իր տարաբնույթ ծրագրերի շարքում առանձնակի կարևորում է մատաղ սերնդի դաստիարակմանն ու նրա գեղագիտական ճաշակի ձևավորմանն ուղղված միջոցառումերի կազմակերպումը: Այս առումով ՀՊՖ-ն նաև ողջունում և օժանդակում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որն ուղղված է այդ նպատակին:

Հոկտեմբերի 26-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երգի պրեմիերա էր, որը ներկայացնում էր «Ապրել խաղաղ» մանկական-երաժշտական նախագիծը: Հայ և օտարազգի բազմաթիվ մանուկների այս նախագծում համախմբել է մեկ գաղափար՝ կոչ անել աշխարհին ապրել խաղաղ ու այլևս չպատերազմել: Խորհրդանշական է, որ նախագիծը իրականացվում է ցեղասպանության 100-ամյա տարելիցին, իսկ իրականացնողն այն սերունդն է, որի նախնիները անցել են ցեղասպանության դժոխային ճանապարհով, տեսել պատերազմ ու կորուստներ կրել: Տեսահոլովակում, որը կրում է նախագծի անունը` «Ապրել խաղաղ» , անմեղ փոքրիկների աղոթքն է` ողողված խաղաղության լույսով:

Երգի հեղինակը երիտասարդ և շնորհալի երաժիշտ Լիլի Գրիգորյանն է: Նա իր խոսքում ներկայացրեց նախագծի ստեղծման պատմությունն ու իրենց առջև դրված նպատակները, հավաստելով, որ նախագծի ունեցած հաջությունը պրոֆեսիոնալ ու նվիրված թիմի շնորհիվ է: Տեսահոլովակի երաժշտական ոճաբանը Լիլիթ Բադալյանն է, գործիքավորողը’ Կարեն Մարգարյանը, ռեժիսորը՝ Գրիգ Վահրամյանը:

Լ. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կողքին էին և օգնել են կյանքի կոչելու այս գեղեցիկ ծրագիրը: Նա նաև երախտիքի խոսք հայտնեց ՀՊՖ-ին, ի դեմս տնօրեն Գագիկ Մանասյանի՝ նախաձեռնության իրականացմանը աջակցելու համար:

«Ապրել խաղաղ» տեսահոլովակի անդրանիկ բեմելը շնորավորելու էին եկել բազմաթիվ մշակութասերներ, ովքեր նաև շնորհավորանքի ու գնահատանքի խոսքեր ասացին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4875 | 0 | 0
Facebook