Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

ԴԱՍ-ՀԱՄԵՐԳ՝ ՓՈՔՐԻԿ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ

15:49, Вторник, 13 Октября, 2015 года
ԴԱՍ-ՀԱՄԵՐԳ՝ ՓՈՔՐԻԿ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ
    
    

Մատաղ սերնդի դաստիարակման գործում կարևոր է ազգային մշակույթին նրան հաղորդակից դարձնելը: Այդ առումով անգնահատելի է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դերը, որը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ մշակութային արժեքները կրողների և դպրոցականների միջև:

Այդպիսի մի գեղեցիկ հանդիպում էլ տեղի ունեցավ օրերս, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը փոքրիկ հանդիսատեսի համար կազմակերպել էր յուրօրինակ դաս-համերգ: Համերգ՝ դասի մեթոդաբանությամբ. 45 րոպե տևողությամբ դասաժամ, որի ընթացքում երաժշտական մասից բացի, ծանոթացում ազգային նվագարանների հետ, նրաց կառուցվածքի, դարերի ընթացքում կրած փոփոխությունների, տեխնիկական հնարավորությունների, ինչպես և այն նվիրյալների մասին, ովքեր տիրապետել են այդ գործիքներին:

Ողջունելով փոքրիկ ունկնդիրներին՝ նվագախմբի գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Նորայր Դավթյանը նախ իր շնորհակալությունը հայտնեց ՀՊՖ-ին, ի դեմս տնօրեն Գագիկ Մանասյանի՝ նման հանդիպումների պարբերաբար կազմակերպման ու ազգային մշակույթով մատաղ սերնդի դաստիարակման գործը առաքելություն դարձնելու համար: Նա զրուցեց երեխաների հետ, բացատրեց նրանց ազգային նվագարանների դերն ու նշանակությունը, հորդորեց սիրել երաժշտությունն ու երգարվեստը:

Այնուհետ նվագախմբի անդամները անհատապես ներկայացրին իրենց գործիքները՝ թառ, քամանչա, ուդ, քանոն, դհոլ, դուդուկ, շվի, բլուլ, մեծ բամբիռ և այլն: Փոքրիկները նաև առաջարկ ստացան մոտիկից ծանոթանալու գործիքներին և առաջին փորձերը կատարելու այդ գործիքների վրա:

Երեխաները ունկնդրեցին ժողովրդական գործեր, Կոմիտասի, ինչպես նաև Ա. Խաչատրյանի, Խ. Ավետիսյանի, Գր. Հախինյանի, Հովհ. Բադալյանի, Ռ. Պետրոսյանի ստեղծագործություններից: Կատարումներով հանդես եկան Ա. Երկնափեշյանը, Մ. Շահբազյանը, Ն. Զաքարյանը, Հ. Հարությունյանը, հնչեցին նաև կատարումներ ամբողջ նվագախմբի կողմից: Ելույթ ունեցան մեներգիչներ Ա. Համբարյանը, Հ. Հակոբյանը և Ս. Վարդանյանը:

Հաճելի էր տեսնել, թե ինչպիսի ոգևորությամբ էին երեխաները ունկնդրում ու ձայնակցում: Նոր սերունդը սիրում է արվեստն ու մշակույթը, ժողովրդական երգն ու երաժշտությունը, այդ մասին էին վկայում նրանց խանդավառ աչքերը:


    
    
    
    

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի լրատվական բաժին

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3356 | 0 | 0
Facebook