Loading...

Articles

Գարուն

00:54, Monday, 20 September, 2021
Գարուն
    
    
Պատրանքի աստղեր, ցնորքս արկանել
Լույսերի մեջ եք խաբկանքս ցրել,
Փշաքաղ սիրո երկու վարկածս էլ
Քաղցր հայացքի ծիրով է ցնդել։
Գժվելու բան է, թե մտքով հածեմ,
Ցուրտն ալեծածան էլ ո՞նց հալածեմ,
Վերմակի նման վրաս եմ քաշում
Եվ այն անուշին այսպես եմ ասում։
-Ընթացքի մեջ է ցոլքդ անբասիր,
Շրջանավոր են ցավ, թե ամսագիր,
Պարբերական է սիրո պարագան,
Գարնանն աչքերս պիտի թացանան։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3775 | 0 | 0
Facebook