Loading...

Articles

Բաժանում

00:56, Thursday, 26 August, 2021
Բաժանում
    
    
Գետնին դիմահար հայացքս եմ հառել
Եվ սիրո խոռն եմ ցավով խամքարել,
Թելադիր ասա, թե չեմ կռահել,
Խանդաղատա՞նքդ եմ ողջակեզ շահել։
Իմ մեղքը շատ էր, քոնը՝ թվելի,
Իմ թվարկության երկչափ թվերի
Առանցքին քանի տատանում մարեց
Եվ ողջը կեղծ էր՝ անընթեռնելի։
Գիրս տամ քամուն, քամին կծաղկի,
Ցելին տամ գիրս, արտը կցնծա,
Անտառամիջի դալարը՝ թխկի,
Ինձ երկունքի դող, քեզ գուցե ընծա։

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1796 | 0 | 0
Facebook