Loading...

Articles

Հնհնուք

00:44, Thursday, 26 August, 2021
Հնհնուք
    
    
Ավետաբեր կռունկի պես բոլորագույն
Թիկնալարիդ առանցքին էր գանգս հարում,
Թե հավք էիր, թառել էիր Կոխի սոճուն,
Մշտադալար ինչ մորմոք էր շունչս հատում։
Ինչ թախիծ էր, որ այդպես էլ չամբողջացավ
Եվ բերկրանքիս բան չթողիր, որ հավելեմ,
Սրտիս տեղակ չիմացա էլ խինդ էր, թե ցավ,
Քո փոխարեն իմ հեքիաթը որ չավերեմ։
Պահացույցի ինչ կատվաչք ես ինձ նվիրել,
Սրածայրին անսլաք ես տեղս նշել,
Գիշեր ու տիվ քո սիրով եմ թե նվաղել,
Բա ոնց եղավ, որ պարզապես ինձ չես հիշել։

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1661 | 0 | 0
Facebook