Loading...

Articles

Մոդեռնի մեջ է մազդ երկարել

23:04, Monday, 02 August, 2021
Մոդեռնի մեջ է մազդ երկարել
    
Մոդեռնի մեջ է մազդ երկարել,
Բայց ես շուրթերդ չեմ էլ համբուրել,
Չեմ շոյել կարմիր բիբը աշխարհի,
Միջովդ չանցած ոնց եմ շիվարել։
Դու իմ սրտին էլ սիրտ ես նկարել
Եվ չեղած սիրտս է սիրուց նվաղել,
Ուշքը գնացել, կամ կանգ է առել
Եվ հորինել ես անթարգման բառեր։
Դու ինձ երբևէ բան չես խոստացել,
Եթե չես սիրել, բայց չես էլ ատել,
Մլմլուն բոցն ես իմ ներսի տեսել,
Իմ անրջանքն ես ոգեշունչ կիսել։
Դու ինձ պարզապես այդպես ես սիրել,
Իմ անճառելի, իմ թանկ հրապույր,
Աշխարհի հետ ես կապերդ խզել,
Պարտք ես մնացել անհուպ մի համբույր։

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1532 | 0 | 0
Facebook