Loading...
Վկոնտակտե

Articles

Աստծու մոտ, սրբերի և չարքի

23:00, Tuesday, 22 June, 2021
Աստծու մոտ, սրբերի և չարքի
    
Աստծու մոտ, սրբերի և չարքի,
Երկնքում և երկրին կողահար,
Քո փառքից, ինձ նման անաչքից
Ժպիտդ թե Աստված գողանար,
Ասա, որ ես եմ մեղավոր։
Մորդ մոտ, քրոջդ, ուրիշի
Եվ կայծքար չտեսած աբեթի,
Երբ հրես դուռը քո վերհուշի,
Մարդ մնա, որ մահս ավետի,
Ասա, որ ես եմ մեղավոր։
Երբ ներսուդուրսդ իրար չեն հաշտվում
Եվ քեզ թվում է, որ ինձ ես պաշտում,
Ակնախեցուդ մեջ մոտ, թե հեռավոր
Մեկն էլ չմնա ինձնից անսովոր,
Ասա, որ ես եմ մեղավոր։
Անդիմադիր եմ թե անգամ դատում,
Եվ հոգուդ չալը էլ չեմ դրվատում,
Էն խատուտիկի օղին դատարկում,
Ինձ եմ կորցնում վերջին դրվագում,
Ասա, որ ես եմ մեղավոր։
To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
306 | 0 | 0
Facebook