Loading...

Articles

Շանը ինչո՜վ են զսպում…

15:23, Tuesday, 13 October, 2020
Շանը ինչո՜վ են զսպում…

* * *

Շա՜տ ներեցիր հողիդ վրա

Աչքը տնկած թշնամուն,


    

Չհասկացա՞ր մինչև հիմա

Շանը ինչո՜վ են զսպում…


    

Մինչև հիմա խելքի չեկա՞ր՝

Հո՛ղ չեն պահում աղոթքով,


    

Լավ է լինել անմեղսունակ

Քան ապրել կյանք մուրալով…


    

Մահով հերոս չի՛ մահանում,

Լացով երկիր չի՛ պահվում,


    

Դուք մեր հերոս Հայ Զինվորներ

Անմահացաք մեր սրտում:


    

Դո՛ւ ես Զինվոր մեր Հավա՛տը,

Հո՛ւյսը, Սե՛րը մեր երկրի,


    

Այսուհետև «Զինվոր» բառը

Մեծատառով պիտ գրվի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1715 | 0 | 0
Facebook