Loading...

Articles

Կյանքն աստիճան է...

22:16, Thursday, 25 April, 2013
Կյանքն աստիճան է...

Կյանքը հաճախ բոլորիս անիմաստ է թվում: Իմաստ կա, բայց ոմանք չեն հասկանում: Մի՞թե կյանքի իմաստը չէ շրջապատի ամեն մի շարժումը: Մի՞թե կյանք չկա վարագույրի մեջ, որը մեղմ օրորվում է զեփյուռից, մի՞թե կյանք չկա խողովակից կաթ-կաթ ծորացող ջրի մեջ։ Եվ վեըջապես, մեր սիրտը չի՞ բաբախում մեր կրծքի տակ: Իսկ դա ի՞նչ է, եթե ոչ կյանքի ձգտում: Պետք է բոլորս գնահատենք կյանքը, այն, ինչ տրված է մեզ տեսնելու, շոշափելու, լսելու և զգալու: Պետք է գնահատենք այն, որ ապրում ենք` առավոտյան տեսնելով լուսաբացը, երեկոյան` մթնշաղը:

Ոմանք ասում են, թե ու՞մ է պետք այսպիսի կյանքը, սակայն, ինչ էլ որ լինի, կյանքն առջևում է, և այն մեծ պայքար է: Եթե դժգոհ ես քեզ հարկադրված բախտից կամ ճակատագրից, ապա պետք է հաղթահարել ամեն դժվարություն, քանի որ կյանքն առջևում է: Պետք չէ վախենալ, թե սխալ կգործես, իսկ եթե գործում ես, չպետք է վշտանալ, քանի որ դա փորձ է, իսկ փորձը փորձանք չէ: Այն մղում է մեզ առաջ` հաղթահարելու ամեն դժվարություն:

Ուղղակի պետք չէ երբեք հուսահատվել, քանի որ կյանքն աստիճան է. Այսօր վերևում ես, վաղը` ներքևում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
11737 | 0 | 0
Facebook