Loading...

Articles

Հիմա նրա նկատմամբ ոչինչ չեմ զգում…

21:54, Friday, 30 November, 2012
Հիմա նրա նկատմամբ ոչինչ չեմ զգում…

Անահիտն ու Մարկը ծանոթացան հեռախոսով:

Մարկը զանգահարել էր նրան՝ պատճառաբանելով, որ Անահիտի հեռախոսից իր հեռախոսին զանգ է գրանցվել:Այդպես սկսվել էր նրանց զրույցը, որը տևել էր ժամեր:

«Չէի հասկանում, թե ինչ էր հետս կատարվում:Վերցրի հեռախոսն ու խոսեցինք այնպես, կարծես վաղեմի ծանոթներ էինք:Ամբողջ գիշեր չէի կարողանում քնել, մտածում էի նրա մասին, իմանալով միայն նրա անունը:Բայց սպասում էի զանգի, -պատմում է Անահիտը:

Ասում է՝ հաջորդ օրը գիշերը զանգահարել է:

«Սպասում էի նրա զանգին: Սկսեցինք միմյանց հարցեր տալ:Այնքան նման բնավորության գծեր ունեինք:Զրույցի ընթացքում ասաց, որ ծառայում է Հայոց բանակում: Ավելին, նա ծառայում էր այն զորամասում, որտեղ ծառայում է իմ հարազատ եղբայրը:

Պատմում է, որ ապշած էր, որ չէր հավատում, թե այդ զանգը պատահական էր: Չէր հավատում այդպիսի զուգադիպության:

«Նա ամեն կերպ փորձում էր եղբորս անունը իմանալ, բայց ապարդյուն. ես չէի ասում: Զանգահարում էր գիշերները, որ չբռնվեր: Իսկ ես անհամբեր սպասում էի, թե, երբ պետք է խոսեմ իր հետ:Մինչ լուսաբաց խոսում էինք, չնկատելով, թե ինչպես էին անցնում ժամերը»:

Ասում է, որ ունեին փոխադարձ հետաքրքրություններ, ինչն ել կապում էր նրանց իրար հետ:

«Խոսում էինք, չճանաչելով մեկս՝ մյուսին»:

Պատմում է, որ երբ գնացել էին եղբորը տեսնելու, անցել էին իրար կողքով, չճանաչելով միմյանց:

«Այդ օրը մեր առաջին ու վերջին հանդիպումն էր:Ընտանիքով մնալու էինք զորամասի կողքին գտնվող հյուրանոցում: Նա զանգահարեց ինձ և եկավ հյուրանոց»:

Պատմում է, որ շատ շփոթված ու հուզված էր:

«Միմյանց տեսնելով, երկուսս էլ խառնվեցինք: Դե՝ ճանաչեցինք միմյանց: Ես փախա», -ժպտում է Անահիտը:

Ասում է, որ 2 շաբաթից նոր զանգահարեց: Իսկ հետո, գնալով զանգերի թիվը պակասեցին, հասնելով 1 նույնիսկ՝ 2 ամսի:

«Սկսեցի չպատասխանել հեռախոսազանգերին:Հասկացա, որ միայն այն ժամանակ է հիշում ինձ, երբ անելու ոչինչ չի ունենում:

Պատմում է, որ հիմա արդեն ընկեր ունի, ում շատ սիրում է, ու շուտով պատրաստվում է նշանվել:

«Երկար ժամանակ է, ինչ չի զանգում, ինչի համար շատ ուրախ եմ: Սկզբում կապվածություն էի զգում:Չէր կարող լուրջ զգացմունք լինել հեռախոսային զրույցից, կամ՝ մեկ մի քանի վայրկյան տեսնելուց: Այժմ սիրահարված եմ, ու իմ կողքին պատկերացնում եմ միայն մեկ հոգու:Հիմա այդ մարդու նկատմամբ ոչինչ չեմ զգում»…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5601 | 1 | 0
Facebook