Loading...

Articles

Ցերեկույթ` նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին

00:56, Thursday, 25 April, 2013
Ցերեկույթ` նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին
     Գյումրու թիվ 23դպրոցում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շարքն ամփոփեց դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Է.Ադամյանի նախաձեռնած համադպրոցական ցերեկույթը: Մասնակցում էին 2-9-րդ դասարանների աշակերտներ: Ներկայացվեցին ցեղասպանության պատմաքաղաքական նախադրյալները, հատվածներ փաստագրական ֆիլմերից, առաջադեմ հասարակության գնահատականը, միջազգային ճանաչումը: Բայց առանձնահատուկ ոգևորությամբ ու հպարտությամբ կանգ առան հայերի մղած ինքնապաշտպանական մարտերի, ցեղասպանությունից հետո խմբի գործունեության վրա: Աշակերտներն իրենց գեղեցիկ խոսքով նոր մոտեցումներով մեկ անգամ ևս փաստեցին, որ անցյալը չհիշողը ապագա չի կարող կերտել, որ ՀԱՅԸ իբրև փյունիկ վեր հառնեց մոխիրներից ու իրենց` որպես նոր սերնդի և ապագայի կրողների, պատգամեց պահպանել հայոց աննկուն ոգին, անկոտրում կամքը, անսահման սերն ու նվիրումն իրենց ազգային արժեքներին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1798 | 0 | 0
Facebook