Loading...

Articles

Բաց դաս Հայոց եկեղեցու պատմությունից

00:40, Thursday, 25 April, 2013
Բաց դաս Հայոց եկեղեցու պատմությունից

Ապրիլի 18-ին Գյումրու թիվ 23 դպրոցի Va դասարանի աշակերտները Հայոց եկեղեցու պատմության դասաժամին, ուուցչուհի Գ. Պողոսյանի ղեկավարությամբ, վարեցին շատ հետաքրքիր դաս: Դասի թեման –նոր կտակարանի 3 առակների ամփոփումն էր: Անակնկալ էր նաև ուսուցիչների համար, այսօր փոխվել էին դերերը: Հրավիրված մանկավարժները սովորողի դերում էին, աշակերտները` ուսուցանողի:

Մշակված էր համագործակցային մեթոդներով դասի պլան: Հստակ ձևակերպված են դասի նպատակն ու խնդիրները: Հմուտ ուսուցիչ` Պողոսյանը խթանել էր սովորողների տրամաբանական մտածողությունը, ուղղորդել նրանց ինքնուրույն գործունեության:

Առաջադրանքները տրվում են հստակ, արդյունքները ստուգվում և գնահատվում են:

Դասի ավարտին ուսուցիչները արտահայտվելիս փաստեցին, որ ցանկալի է երբեմն լինել ուսուցանվողի դերում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5608 | 0 | 0
Facebook