Loading...

Articles

Եվ երբ աչքերս

19:26, Sunday, 15 December, 2019
Եվ երբ աչքերս
     Եվ երբ աչքերս
     Կտցահարեցին
     Կոր կտուցներով
     Կորճ ու ոսկրկուլ,
     Ենթադրեցի,
     Որ զառիկողը
     Իմ ձեռնափայտին
     Հակազդելով է
     Մարմնիս հետ թեքվում։
     Քանի գիշեր է
     Ալեհավաքի
     Աղջիկը մերկ է
     Աստծո մաղի մեջ
     Պատկերս փնտրում,
     Երբ ես ցավածեփ
     Դասխուրաններով
     Մռմռուկ գինու
     Չափաբաժինից
     Բան էլ չեմ պարպում։
     Հիմա հարբելու
     Էլ պատճառ չունեմ․․․
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3109 | 0 | 0
Facebook