Լոռու մարզի Դսեղ գյուղի գրեթե բոլոր թաղամասերը զուրկ են խաղահրապարակներից։ Երեխաները մի օր խաղում են փողոցում, մի օր տան բակում, մի օր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին հարող ասֆալտապատ ճանապարհներին։ Սակայն այդ ճանապարհահատվածն էլ շատ բանուկ է, ու ամեն անգամ վտանգվում է երեխաների ազատ խաղը։ Ժամանակին խոսք կար, որ գյուղի կենտրոնում պիտի տեղադրվեն կարուսելներ և պիտի կառուցվի խաղահրապարակ, սակայն խոսքը մնաց բամբասանքների սահմաններում։ Այս ամռանը բարեկարգվեց Դսեղ գյուղի հրապարակը, տեղադրվեցին նստարաններ, վերագործարկվեց շատրվանը, սակայն խաղահրապարակ այդպես էլ ի հայտ չեկավ...