Loading...

Articles

Երկրագնդի վրա՜...

08:06, Saturday, 24 August, 2019
Երկրագնդի վրա՜...

Ես ոչ բանաստեղծությունն եմ ուզել
     Եվ ոչ աստղը
     Եվ ոչ էլ ծաղիկը
     Ես ցավն եմ ուզել
     Որ բացվում է
     Բանաստեղծության մեջ
     Ծաղկի
     Ու աստղի հետ միասին (Բիժան Ջալալի)

--------------------------------------------------


    

Երկրագնդի վրա՜ անձրևները բոլո՜ր

Ասես ինչ-որ մեկի՜

Արցունքնե՜րն են մոլոր…


    

Երկրագնդի վրա՜ արցունքները մոլո՜ր

Ներծծվո՜ւմ են հողում

Նո՜ւրբ, թավագլո՜ր:


    

Կո՛ւլ է տալիս հողը մոլորության գինի՜ն

Ու հարբածի նմա՜ն

Կորցնո՜ւմ իր ուղին:


    

Մեզ տանո՜ւմ է իր հետ մի անհայտություն,

Մի անցյալ անհե՜տք

Մի՜ ունայնություն:


    

Ու լալի՜ս են կորած երկինքներում խո՜ր

Հոգիներն հեռացած

Արցունքներո՜վ գլոր…


    

Երկրագնդի վրա՜ անձրևները բոլո՜ր

Ասես ինչ-որ մեկի՜

Արցունքնե՜րն են մոլոր…
    
     Ստեփան Ումառ-Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3652 | 0 | 0
Facebook