Loading...

Articles

Քանի մարդ կա, նույնքան դիտորդ այս աշխարհն են տնտղում

17:23, Sunday, 02 June, 2019
Քանի մարդ կա, նույնքան դիտորդ այս աշխարհն են տնտղում

Քանի մարդ կա, նույնքան դիտորդ այս աշխարհն են տնտղում,
     Մեկը՝ գալիս, մեկը՝ գնում՝ հողի մեջ են անթեղում,
     Չափ են տալիս պատրանքների հաջորդական ընթացքին,
     Աչքը գցած կառապանի վարժելիք ու ընչացքին։
     Անկայուն այս վիճակներից լինելի՞քն են կռահում,
     Թե՞ նորահաս ժամանակի կկվի բույնը նորոգում,
     Ամոթավեր չվահյուրին տեղ են տալիս սրահում
     Եվ անծեղ ու շատախոսի զրույցներն են բորբոքում։

Իմ սարածը ե՞րբ էր սարքին, որ իմ ցավով լիանամ
     Ու սատանի բուրվառն առած խունկ ու գովքով հիանամ,
     Ցուցիչներս համ ու հոտի էլ վաղուց են բթացել,
     Ակնկույրս հպվելով է ձայնը՝ ձորում, հմտացել։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2372 | 0 | 0
Facebook