Loading...

Articles

Սպորտլանդիա 2013

20:13, Tuesday, 16 April, 2013
Սպորտլանդիա 2013


    

Սույն թվականի ապրիլի 12-ին թիվ 23 դպրոցի հյուրընկալ սպորտ դահլիճում տեղի ունեցավ սպորտլանդիա:

Միջոցառումը կազմակերպել էին ֆիզիկական կուլտուրայի և դիզայնի մեթոդմիավորման նախագահ` Ա. Պետրոսյանը, ուսուցիչներ Գ. Ասլանյանը և Հ. Մահլամյանը: Մրցում էին դպրոցի 4ա դասարանի "Արծիվ" և 4 բ դասարանի"Բազե" թիմերը:

Ժյուրիի կազմը ներկայացնում էին դպրոցի տնօրեն Ա. Արաքչյանը, փոխտնօրենները, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության սպորտի բաժնի պետ Վ. Վարդանյանը, ՑԱՅԳ ՀԸ սպորտային մեկնաբան Ս. Աղանյանը:

Մրցույթի նպատակն էր նախատեսված յոթ շարժախաղերի միջոցով տարրական օղակի երեխաների մոտ ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրության և առողջ ապրելակերպի սերմանումը:

Միջոցառման ընթացքում իրենց ցուցադրական ելույթներով հանդես եկան դպրոցի պարի համույթը, դասական կարատեի խմբակի սաները:

Միջոցառման ավարտին ժյուրին պատվոգրեր և խրախուսական նվերներ հանձնեց միջոցառման մասնակից թիմերին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2843 | 0 | 0
Facebook