Loading...

Articles

Սև կարապ

09:01, Saturday, 11 May, 2019
Սև կարապ


    
     Երբ ինձ անմոտ երկնքում ես մտապահում, անկռինչ իմ թևարկություն,
     Թեթևասահ լուսնկան ես ծամածռում հիշողության ջրափոսում,
     Տարակուսած ափերիս հետ սկսում նոր, անդիմադիր սակարկություն․
     Կարեկցանքիդ նոթատետրի լուսանցքներն եմ տանուլ տալիս, չեմ ափսոսում։
     Հեփեստոսի նման տգեղ, մի ոտքից կաղ, նրա նման զառամ ու պապ,
     Ծիծաղաշարժ, քանի արբշիռ ախորժաբույր, բուժիչ քաղցուն եմ համտեսում
     Եվ ծեքծեքուն Քարիսի հետ ճոճվելով եմ սիրաբանում, իմ սև կարապ,
     Խորվիրապում համաստեղի ես քո սահուն հետագիծն եմ սեպագրում։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3205 | 0 | 0
Facebook