Loading...

Articles

Ուրիշի սիրո պատմության բեմին

16:24, Saturday, 06 April, 2019
Ուրիշի սիրո պատմության բեմին

Ուրիշի սիրո պատմության բեմին
     Ոչ կռարձան ես, ոչ էլ հուշարար,
     Չի էլ աղերսվում երկուսը մեկին,
     Անկախ թե ով է ցավի ազդարար։
     Տպավորության այս խաղը կեղծ էր,
     Նույն դեկորներն են քանի հին բեմին,
     Դու քո ասմունքով ոչինչ չես եղծել,
     Թատրոնի մեջ ես, թե նրա շեմին։
     Տևողությունը չափ- ժամանակի
     Քո ներս ու դրսից երբեք չի փոխվում,
     Մնջկատակներին ոչ էլ ծանակի,
     Նրանք անցորդ են քո հին փողոցում։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3124 | 0 | 0
Facebook