Loading...

Articles

ԵԿԱ ՀԱՍՏԱՏԵՄ

12:54, Thursday, 04 April, 2019
ԵԿԱ ՀԱՍՏԱՏԵՄ
    
    

Հայսմավուրքի մեջ էջս դատարկ է,
     Ոչ սուրբ անբասիր, ոչ վկա եղա,
     Չարքաշ իմ կյանքի դառը փաստարկն է,
     Թե ոնց չմեռավ մարգարեն Եղիա։
     Տաղս միտված է քնարի լարին,
     Քանի կռապաշտ ինձանով զմայլ
     Զոհ են մատուցում շարժ ու դադարին
     Խառնակ ամբողջի մասերն այլևայլ։
     Չոր-ցամաք բանին հաջորդած մի թոն
     Իմ աղաչանքով էլ չի հորդանում,
     Ծիսական կարգով շարժականը՝ տոն,
     Անկոչ հույզերիս ակունք է դառնում։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2891 | 0 | 0
Facebook