Loading...

Articles

Տանգո

09:44, Saturday, 30 March, 2019
Տանգո


    
     Ով Երանելի, աշխարհն իմ ահից, իր այս պտույտը չի էլ դանդաղում,
     Ով ետ է ընկնում, նրա կապերը իր ժամանակին ես էլ եմ ձգում,
     Սիրտս թուլանում, ուշքս գնում է, թալկանում, սակայն էլ չեմ նվաղում
     Եվ այդ պատճառով արևն անխտիր արևելքից է մտքի պես ծագում։
    
     Կնոջ մերկության առաջին փաստը չթե շապիկն է, որ ցած է սահում,
     Խնդաբերության արբանքի նման ես այդ կորերը անգիր եմ անում,
     Ցողի նման է ամեն բան կյանքում, եղյամ է կապում և ապա սառում,
     Ով Երանելի, ես այս փետուրը մինչև անկողին անճիգ եմ տանում։
    
     Քանի չի պարզել գլխի գալիքը թիապարտի պես ծոցումս է ծվար,
     Բայց ես շոյում եմ նրա երկյուղը, ասպարընկեցն իմ տնազն է անում,
     Մեր այս երկուսից մեկը որ հաստատ այս խաղի վերջում կմնա շիվար։
    
     Քայլամոլոր եմ, գինու թասի մեջ երեք երազանք հապճեպ եմ պահում,
     Մեկը՝ որ գնա, մեկը՝ որ մնա և այն մյուսը՝ որ մարդ չիմանա,
     Շատերից սակայն այս դանդաղ տանգոն անբացահայտ ու թաքուն եմ պարում։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3215 | 0 | 0
Facebook